Սոցցանցերում է հայտնվել Ֆիլիպինների կատաղի թայֆունի ավերածություննրը պատկերող տեսանյութը, որում երևում է, որ երկրի շատ բնակիչներ մնացել են անօթևան:
Աղետի հետևանքով ավերվել են հազարավոր տներ, վնասվել են երկրի կենտրոնական մասում գտնվող բրնձի և եգիպտացորենի դաշտերը:
Արդեն հայտնել էինք, որ նախօրեին Ֆիլիպիններում մեծ աղատ է տեղի ունեցել, որից հազարավոր մարդիկ են տուժել: Մեկ մարդ մահացել է: Իշխանությունները տարհանել են ավելի քան 140 հազար տեղաբնիկների:
Հիշեցնենք, տարհանման գործընթացը բարդանում է երկրում համավարակով պայմանավորված կարանտինի պատճառով:
Երկրի իշխանությունները նշել են, որ կփորձեն դիմակներ բաժանել աղետի գոտում գտնվող բոլոր քաղաքացիներին: Բացի այդ, նրանք դիմել են եկեղեցիներին՝ տարհանված բնակիչներին ապաստան տալու խնդրանքով:
Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում