Ֆիլիպիններում տայֆունի հետևանքով ավերվել են հազարավոր տներ, վնասվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող բրնձի և եգիպտացորենի դաշտերը: Աղետի գոտում թայֆունի արագությունը կազմել է 155 կմ /ժամ:
Աղետից հազարավոր մարդիկ են տուժել: Մեկ մարդ մահացել է: Իշխանությունները տարհանել են ավելի քան 140 հազար տեղաբնիկների:
Տարհանման գործընթացը բարդանում է համավարակով պայմանավորված երկրում առկա կարանտինի պատճառով: Բազմաթիվ կենտրոններ, որոնք նախկինում օգտագործվում էին որպես բնական աղետներից տուժածների համար ապաստարաններ, այժմ վերածվել են COVID-19-ով վարակվածների կեցավայրերի:
Հղիությունն ու ծննդաբերությունը համավարակի ժամանակ․ լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի
Առողջապահության նախարարությունն իշխանություններին հորդորել է մարդկանց տարհանելիս պահպանել մեկ մետրից ոչ պակաս հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից:
Worldometer կայքի վիճակագրության համաձայն՝ մայիսի 15-ի դրությամբ, Ֆիլիպիններում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 12,091 է, համավարակի զոհ է դարձել 806 մարդ: