ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հատել է 4 հազարի սահմանը։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu-ն։
Նախարարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում Թուրքիայում COVID-19-ից ևս 48 մարդ է մահացել, և մահացության դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 4055։
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 146 457–ի, 106 133–ն արդեն առողջացել են ու դուրս գրվել հիվանդանոցներից։
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Քոջան ավելացրել է, որ Թուրքիայում շարունակում է նվազել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվողների թիվը։ Նրա խոսքով՝ այս պահին վերակենդանացման բաժանմունքում 944 հիվանդ կա։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 239–ով և հասել 4283–ի