ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը» ֆիլմի աստղեր, գլխավոր դերակատարներ Շարլիզ Թերոնի ու Թոմ Հարդիի հարաբերությունները նկարահանման հրապարակում բավական լարված էին։ Այդ մասին դերասանները խոստովանել են NY Times պարբերականի թղթակցի հետ զրույցում։
Դերասանուհին նշել է, որ թշնամանքը գալիս էր ռեժիսոր Ջորջ Միլերի բարձր պահանջներից, որը ճնշում էր գործադրում դերասանների վրա և կոչ անում աշխատել արագացված տեմպերով։
Թերոնը նաև խոտովանել էր, որ ակնհայտորեն թերագնահատել է այն պատասխանատվությունը, որը ընկել էր Հարդիի ուսերին։
«Հետ նայելով հասկանում եմ, որ ես պարզապես բավարար համակրանք չունեի, որպեսզի իսկապես, գիտակցեի, թե ինչ պետք է նա զգար` հայտնվելով Մել Գիբսոնի տեղը։ Բայց չէ՞ որ դա սարսափելի է», – ասում է Թերոնը։
Նա նշում է, որ իր սեփական վախի պատճառով պատեր են կառուցել միմյանց միջև` պաշտպանվելու համար, փոխանակ իրար ասեին` դա սարսափելի է քեզ համար, և սարսափելի նաև ինձ համար։ Արի բարի լինենք միմյանց հանդեպ։
«Տարօրինակ կերպով մենք գործում էինք այնպես, ինչպես մեր հերոսները. ամեն ինչ հանգում էր գոյատևման», – ասել է Թերոնը։
Թոմը համաձայնել էր Շարլիզի հետ և հավելել, որ իրադարձությունները սրընթաց էին զարգանում, դերասանները քիչ բան էին կարող վերահսկել։
«Կարծում եմ, որ շատ հարցերում ես գլխիցս վեր եմ թռել։ Երբեմն մեզ վրա գործադրվող ճնշումներն անտանելի էին։ Նա փորձառու գործընկերն էր։ Դա այն է, ինչը խաղալ հնարավոր չէ։ Այսօր, երբ ես ավելի մեծ ու տգեղ եմ դարձել, արդեն մտածում եմ, որ կարող էի բարձրանալ այդ մակարդակին», – ավելացրել է Հարդիին։
Հայտնի է` որոնք են անցած տարվա ամենաշահութաբեր ֆիլմերը
Հիշեցնենք, որ վարձույթում ֆիլմը հայտնվեց 2015 թվականի մայիսին։ Հավաքված գումարը բավական համեստ էր` 374 մլն դոլար։ 2020 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ ռեժիսոր Ջորջ Միլերը մտադիր է ֆիլմ նկարահանել, սակայն արդեն առանց Շարլիզ Թերոնի և Թոմ Հարդիի։