ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։
«Պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք․ պացիենտը չի ունեցել ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։
Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, առողջացել է 1572 մարդ, մահացածների թիվը հասել է 49-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 36016 թեստավորում: