00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Առողջապահության նախարարն ինքն է արձանագրում, որ սահմանափակումներն օգուտ չեն տվել. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsКарен Кочарян
Карен Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշմանը։
Քոչարյան. «Առողջապանության նախարարն ինքն է արձանագրում, որ սահմանափակումներն օգուտ չեն տվել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 13–ին, հայտարարեց, որ արտակարգ դրության ժամկետը կերկարացվի, իսկ սահմանափակումները` ոչ։

«Ամեն ինչ մեզնից է կախված»,–ասաց նա։ 

Ո՞ւմ կարող են չվճարել արտակարգ դրության ժամանակ. ինչ է փոխվել Աշխատանքային օրենսգրքում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ` տվյալ որոշումը ոչ մի հետևանք չի ունենա։ Նա հռետորական հարցադրում է անում, թե` իբր մինչև հիմա արտակարգ դրությունն ի՞նչ հետևանք է ունեցել, որ այժմ էլ ունենա։ 

Премьер-министр Никол Пашинян выслушал протестующих у Центрального Банка (13 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի. Փաշինյան

«Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որ Հայաստանում տեսել եմ 1980-ական թվականների վերջի արտակարգ դրությունը, իսկ սա արտակարգ դրություն չէր, այլ դրա տնազը։ Ինչ որ տեսա կամ ինչ որ կատարվում էր, հանրությունն ինչի՞ց պետք է դժգոհի։ Կարանտին չկա, բոլորը դրսում են, ի՞նչ արտակարգ դրության մասին է խոսքը»,– տարակուսում է քաղտեխնոլոգը։ 

Կարեն Քոչարյանի կարծիքով` եթե անգամ չեղարկեն արտակարգ դրությունը, միևնույն է սոցիալ–տնտեսական խնդիրն արդեն կա։ Ըստ նրա` եթե կարանտին էին մտցնում, որ իրավիճակը վերահսկեն, ապա այժմ առողջապահության նախարարն է արձանագրում, որ արտակարգ դրությունն ու սահմանափակումներն օգուտ չեն տվել։ 

Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները

«Արտակարգ դրության երկարաձգմամբ փորձում են այնպես անել, որ հիվանդների թվաքանակի կտրուկ աճի դեպքում հնարավոր լինի կրկին կարանտին մտցնել։ Մեկ էլ, որ կարողանան բացատրել, թե ինչու չեն բացվում զվարճանքի մեծ վայրերը, թեև ամեն ինչ գրեթե բաց է»,– նշում է քաղտեխնոլոգը։

Կարեն Քոչարյանը պատկան մարմիններին առաջարկում է հանրային տրանսպորտի փակ լինելու պարագայում ավելացնել հեծանիվների քանակը։ Այդ կերպ կապահովվի մարդկանց ավելի առողջ ապրելակերպն, ու նրանք ազատ կտեղաշարժվեն ու չեն վարակվի։ 

Եվս մեկ ամի՞ս. քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը

Լրահոս
0