00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян выслушал протестующих у Центрального Банка (13 мая 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян выслушал протестующих у Центрального Банка (13 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի։ Փաշինյանն այժմ շրջում է քաղաքում ու զրուցում քաղաքացիների հետ։

«Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի, բայց սահմանափակումները` ոչ։ Ամեն ինչ մեզնից է կախված»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որ եթե կոնկրետ բնակավայր փակելու կարիք լինի, կարողանան դա անել։

Առանց արտակարգ դրության` կառավարությունը որևէ բնակավայր փակելու իրավունք չունի։

Վարչապետը նշեց նաև, որ քննարկվում է պարտադիր դիմակ կրելու հարցը։ Փաշինյանի խոսքով` հիմա է այդ հարցը սկսվել քննարկվել, քանի որ Հայաստանում դիմակների արտադրություն է սկսվել։

«Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց հույս ունենք, որ դրանց գներն էլ կնվազեն»,–ասաց նա։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Երեկ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ պարետատունը քննարկում է Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ հնարավոր է` տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա. այս հարցը նույնպես քննարկման է դրվել։

Այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3718–ի։

Լրահոս
0