00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

© AP Photo / Thomas PeterПрезидент США Дональд Трамп председатель КНР Си Цзиньпин перед началом государственного ужина с первыми леди в большом Народном зале (9 ноября 2017). Пекин
Президент США Дональд Трамп председатель КНР Си Цзиньпин перед началом государственного ужина с первыми леди в большом Народном зале (9 ноября 2017). Пекин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվային առաջարկում են փոխել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը` ընդունել, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար և նրան բերել ամերիկացիների հետ եռակողմ բանակցությունների։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ամերիկացիներն ընդլայնում են առանցքային աշխարհաքաղաքական եռանկյունին դեֆորմացնելու փորձերը` հույս ունենալով փոխել ուժերի հավասարակշռությունը ԱՄՆ–Ռուսաստան–Չինաստան կոնֆիգուրացիայում։ Խոսքն ամերիկա–չինական հարաբերություններում կորոնավիրուսի հրահրած կրքերի մասին չէ, այլ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման (СНВ-III) պայմանագրի երկարացման շուրջ ընթացող խաղերի։ Այդ խաղերը միայն միջուկային զենքին չեն վերաբերում. ԱՄՆ–ի իրական նպատակը ռուս–չինական հարաբերություններն են։

Ռուսաստանի և Ամերիկայի միջև կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի ավարտին 8 ամսից մի փոքր ավել ժամանակ է մնացել։ Եվ եթե այն չերկարաձգվի, աշխարհը 50 տարվա ընթացքում առաջին անգամ կմնա առանց ռազմավարական միջուկային ուժերի սահմանափակումների վերաբերյալ` երկու միջուկային գերտերությունների միջև կնքված պայմանագրի։ Այսինքն կվերացնի սպառազինության մրցավազքի ցանկացած սահմանափակում։

Ռուսաստանը վաղուց է առաջարկում երկարացնել պայմանագիրը (կամ կնքել նորը), սակայն բանակցություններն այդպես էլ չեն մեկնարկել, իսկ ժամանակը գնում է, էլ չենք խոսում այն մասին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինն այն է՛լ ավելի է կրճատել։ Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ էր արել վերսկսել բանակցությունները, ասելով, որ «անհամբեր սպասում է ապագա քննարկումներին», քանի որ պետք է խուսափել «սպառազինության թանկարժեք մրցավազքից»։ Սառույցը հալվե՞ց։ Ոչ մի նման բան, քանի որ «Միացյալ Նահանգները հավատարիմ են ապառազինության նկատմամբ արդյունավետ վերահսկմանը, որը ներառում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը»։

Президент США Дональд Трамп председатель КНР Си Цзиньпин перед началом государственного ужина с первыми леди в большом Народном зале (9 ноября 2017). Пекин - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

Հենց այս արտահայտության մեջ է թաքնված պայմանագրի երկարացման խոչընդոտը. ամերիկացիները նոր պայմանագիր են ուզում կնքել ոչ թե երկկողմ, այլ եռակողմ հիմունքներով` միացնելով նաև Չինաստանին, որը կտրականապես դեմ է դրան։ Եվ Պեկինը լիովին ճիշտ է. Չինաստանը ատոմային զենք է ստացել 1964 թվականին` ԱՄՆ–ից և ԽՍՀՄ–ից շատ ավելի ուշ, ու քանի դեռ սպառազինության խորհրդա–ամերիկյան մրցավազք էր ընթանում և պայմանագրեր էին կնքվում կրճատման և վերահսկման մասին, ընկղմված էր «մշակութային հեղափոխության» խառնաշփոթի մեջ։ Հրթիռա–միջուկային ծրագրով ՉԺՀ–ն իրապես սկսեց զբաղվել միայն 70-ականների վերջից, և հասկանալի է սահմանափակումներ ստանձնելու վերաբերյալ նրա դժկամությունը։ Սահմանափակումներ, որոնք ստանձնել են ԱՄՆ–ն և Ռուսաստանը։ Չինական մարտական գլխիկների քանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, բայց ամեն դեպքում Չինաստանի միջուկային պոտենցիալը (ինչպես նաև այն մատակարարելու միջոցները) մի քանի անգամ քիչ է ամերիկյանից և ռուսականից։

Միևնույն ժամանակ, Չինաստանը Ամերիկայի կողմից անթաքույց թշնամական շրջապատման մեջ է` ԱՄՆ ռազմաբազաները (այդ թվում` միջուկային զենքով) տեղակայված են Չինաստանի արևելյան և հարավային սահմանների երկայնքով, ԱՄՆ–ին ռազմական առումով սատարում է ՉԺՀ–ից անջատված Թայվանը, իսկ ամերիկյան նավատորմը քայլում է չինական ափերի երկայնքով։ Նման պայմաններում սպառազինության (հրթիռայինից մինչև ռազմածովային) ընդլայնման չինական ծրագիրն ագրեսիվ կարող է համարել միայն նա, ով շահագրգռված է սեփական գերակայությունը Չինաստանի նկատմամբ պահպանելու և հնարավոր բոլոր հարցերում Չինաստանի զսպման քաղաքականություն անցկացնելու մեջ։ Ամերիկան չի էլ թաքցնում Չինաստանի նկատմամբ ռազմական գերակայություն պահպանելու իր ցանկությունը, այդ թվում` նաև հրթիռա–միջուկային ոլորտում։

Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր

Ամեն ինչ պա՞րզ է։ Այո, սակայն այստեղ էլ հենց սկսում են Ռուսաստանի հետ ամերիկյան խաղերը։ Ռուս–չինական ռազմավարական մերձեցումը հանգեցրել է նրան, որ անցած տարի Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն մասին, որ օգնում են Պեկինին հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգ ստեղծել, այսինքն` կիսվում են նրանով, ինչ ունեն միայն ռուսներն ու ամերիկացիները։ Սա ռազմական միություն չէ, բայց դրան շատ մոտ հարաբերություններ են։ Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միմյանց չեն դիտարկում որպես պոտենցիալ հակառակորդներ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, իսկ ահա Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը ճիշը հակառակն է։ Նախևառաջ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները անձամբ են Ռուսաստանն ու Չինաստանը պաշտոնապես սպառնալիք անվանում իրենց ազգային անվտանգությանը, թեև ավելի ճիշտ կլիներ խոսել իր դարն ապրող` ամերիկյան համաշխարհային կարգին սպառնացող վտանգի մասին։

Заведующий кафедрой политологии и социологии Российского Экономического Университета имени Плеханова, военный политолог Андрей Кошкин - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին

Սակայն ո՛չ Ռուսաստանը, ոչ՛ Չինաստանը չեն մտածում «ամերիկյան աշխարհի» մայրամուտը ռազմական մեթոդներով արագացնելու մասին։ Այն առանց այդ էլ աչքի առաջ քանդվում է ինչպես ԱՄՆ–ի գործողությունների, այնպես էլ նրա հակառակորդների (նախևառաջ ռուս–չինական կապի) առավել համակարգված ջանքերի շնորհիվ։

Իհարկե, սպառազինության մրցավազքը, որի մի կողմում ԱՄՆ է, մյուսում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, անկախ բոլոր տեսակի պայմանագրերից, շարունակվում է, բայց այդ պայմանագրերի առկայությունը թույլ է տալիս գոնե ինչ-որ կերպ սահմանափակել այն։

Իհարկե, ԱՄՆ–ի սպառազինության մրցավազքը մի կողմից, և մյուս կողմից` Ռուսաստանի ու Չինաստանի միջև, միևնույնն է ընթանում է անկախ որևէ պայմանագրից, սակայն դրանց առկայությունը թույլ է տալիս այդ մրցավազքը գոնե որոշակի շրջանակների մեջ առնել։

Պեսկովը` Պուտինի դիրքորոշման մասին․ բոլորը շահում են «ՕՊԵԿ+»-ի որոշումից

Իսկ դա ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Միացյալ Նահանգներին. երկու երկրներն էլ առավել քան ազդեցիկ միջուկային եռյակներ ունեն, և հարցը միայն նոր` մատակարարման գերձայնային միջոցներ ստեղծելն է։ Չինաստանին երկկողմանի պայմանագրերում ներքաշելն անիմաստ է նախ այն պատճառով, որ Չինաստանը զիջում է և՛ քանակապես, և՛ որակապես, և երկրորդ` որովհետև ինքը կտրականապես դեմ է դրան։ Սակայն ամերիկացիները պնդում են, ընդ որում` գնալով ավելի կոպիտ են անում դա։ Ինչո՞ւ։

Օրեր առաջ в The Washington Times–ում հայտնվեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ և սպառազինության ու միջազգային անվտանգության վերահսկման գծով պետքարտուղարի ապագա տեղակալ (պետք է դեռ հաստատվի Սենատի կողմից) Մարշալ Բիլինգսլիի առաջին մեծ հոդվածը հետևյալ խոսուն վերնագրով. «Չինաստանի մասնակցությունը առանցքային գործոն է Ռուսաստանի հետ СНВ–ի նոր պայմանագիր կնքելու համար»։

«СНВ նոր պայմանագրի հիմնական թերություններից մեկը, բացի այլ խնդիրներից, այն է, որ Չինաստանը չի մտնում դրա մեջ։ СНВ նոր պայմանագիրն այն հարցն է, որից ռուսները կառչել են։ Այն Միացյալ Նահանգներին ոչինչ չի տալիս կապված Չինաստանի վերաբերյալ մեր մտահոգությունների հետ, Միացյալ Նահանգներին այն ոչինչ չի տալիս կապված այն մտահոգությունների հետ, թե ինչ է անում Ռուսաստանը, որն այդ պայմանագրից դուրս մի շարք ապակայունացնող գործողություններ է իրականացնում»,–հայտարարել էր Բիլինգսլին։

Նա ուղիղ ասում է` նախքան Մոսկվան կսկսի մտածել պայմանագրի երկարացման մասին, պետք է «Չինաստանին բանակցությունների սեղանի մոտ հրավիրի»։

Այսինքն` առանց Չինաստանի` Ռուսաստանի հետ որևէ պայմանագիր չի լինի, ինչը հավասարազոր է պայմանագրից ընդհանրապես հրաժարվելուն։ Սակայն ինչո՞ւ է ԱՄՆ–ն շարունակում պնդել բացարձակ անիրագործելի սցենարը։ Հենց այնպե՞ս։ Հանուն Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելո՞ւ։ Հերթական անգամ Չինաստանին կշտամբելո՞ւ համար։ Թե՞, Ռուսաստանին ու Չինաստանին է փորձում բաժանել իրարից։

Береговой ракетный комплекс Бал - Sputnik Արմենիա
Ո՞ր դեպքում ՌԴ-ն ԱՄՆ–ի հետ երկխոսություն կվարի գերձայնային զենքի վերաբերյալ․ ԱԳՆ

Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի նոր միջուկային համակարգերը, այդ թվում` փոքր հեռահարության հրթիռները, պետք է մտահոգեն Ռուսաստանին.

«Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Չինաստանը, ամենայն հավանականությամբ որքան և մեզ է ուղղված, նույնքան էլ նրանց (Ռուսաստանին,–խմբ.), և ռուսները պետք է դա ընդունեն»։

Ահա այսպես։ Ամեն ինչ պարզ է։ Մոսկվային առաջարկում են փոխել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը` ընդունել, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար և նրան բերել ամերիկացիների հետ եռակողմ բանակցությունների։ Եվ սա ամենայն լրջությամբ ասում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Թեպետ զարմանալի ոչինչ չկա. չէ՞ որ Նահանգներում նախկինի պես շատ մեծ տարածում ունի ամերիկյան աշխարհաքաղաքականության համար ինքնասպանության հավասարազոր այն տեսությունը, որ ռուս–չինական երկարաժամկետ մերձեցում հնարավոր չէ, քանի որ երկու երկրների միջև իբրև թե հսկայական և անլուծելի հակասություններ կան։ Բացի այդ, չէ՞ որ Բիլինգսլին խոսում է «ամբողջ աշխարհից կտրված»` «ջախջախված տնտեսությամբ» «տարածաշրջանային տերության հետ»։ Ռուսաստանի նման ընկալումը բնորոշ էր ո՛չ միայն Բարաք Օբամային, և ո՛չ միայն հինգ տարի առաջ։ Սա ամերիկյան վերնախավի գերակշիռ մասի կույր համոզմունքն է։

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

Լրահոս
0