00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

© AP Photo / Thomas PeterПрезидент США Дональд Трамп председатель КНР Си Цзиньпин перед началом государственного ужина с первыми леди в большом Народном зале (9 ноября 2017). Пекин
Президент США Дональд Трамп председатель КНР Си Цзиньпин перед началом государственного ужина с первыми леди в большом Народном зале (9 ноября 2017). Пекин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն մտածում է Չինաստանին պատժելու ուղղությամբ, քանի որ կարծում է՝ կորոնավիրուսի համավարակի գլխավոր մեղավորը Չինաստանն է։ Ընդ որում՝ «պատիժը», ըստ ամերիկյան վարչակազմի, պետք է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենա ՉԺՀ-ի համար։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

Չինաստանի նկատմամբ կորոնավիրուսի համար ցուցադրական և ստորացուցիչ պատժամիջոց կիրառելու գաղափարը՝ չինական ոսկու արժութային պահուստներից մեկ տրիլիոն դոլար յուրացնելու միջոցով, արդեն քննարկում են ամերիկյան բարձրագույն իշխանության կաբինետներում։

Заведующий кафедрой политологии и социологии Российского Экономического Университета имени Плеханова, военный политолог Андрей Кошкин - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին

Եթե ընդամենը երկու շաբաթ առաջ այդ էկզոտիկ գաղափարը ամերիկյան քաղաքական հեռուստաալիքների՝ հանրապետական սենատորների և երեկոյան թոք-շոուների հեղինակների քննարկման թեման էր, այժմ արդեն գործը հասել է Սպիտակ տանը։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի աղբյուրներին, Չինաստանի՝ կորոնավիրուսի հասցրած վնասի համար ֆինանսական փոխհատուցում վճարելու հարկադրանքի ռազմավարության շրջանակում քննարկվում է այն բոլոր պարտքերի չեղարկումը, որոնք Վաշինգտոնը վերցրել է Պեկինից:
Պարտքի չեղարկումը տվյալ դեպքում կարող է ամերիկյան լսարանին ներկայացվել որպես փոխհատուցման որոշակի կանխավճար. Պեկինը կարծում էր, թե Վաշինգտոնին վարկ է տվել, մինչդեռ պարզվում է՝ իրականում ընդամենը փոխհատուցել է համաճարակի հասցրած վնասը: Հավանաբար, անդրօվկիանոսյան ջենտլմենների ժամանակակից բարոյական օրենսգրքում նման մոտեցումը համապատասխանում է բարոյականության և արդարության բարձրարժեք իդեալներին, որոնցով այդքան հպարտանում են ամերիկյան քաղաքական գործիչներն ու Ռուսաստանում նրանց երկրպագուները:

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Թեև, եթե հավատանք ամերիկյան ղեկավարության պաշտոնական հայտարարություններին, ապա Թրամփի վարչակազմում Չինաստանի գլխավոր թշնամու և ամենառացիոնալ մտածողի դերը, պարզվում է՝ խաղում է հենց նախագահը։ Նա, մի կողմից կարծես համաձայն է Չինաստանին նյութապես պատժել (այն սխալների համար, որոնք թույլ է տվել համաճարակին նախապատրաստվելու ընթացքում), մյուս կողմից՝ որոշակի բիզնես-փորձ ունենալով, դեմ է չափազանց ռիսկային որոշումներին, որոնք կարող են վտանգել ամերիկյան արժույթը։

The Washington Post-ը ներկայացնում է քննարկվող միջոցառումների ամբողջ շրջանակը․ «Ըստ մեր աղբյուրների՝ (որոնք ծանոթ են ՉԺՀ-ից վրեժ լուծելու միջոցառումների մշակմանը – ծանոթ․ հեղ․) վերջին օրերին նախագահ Թրամփը Չինաստանին մեղադրել է վարակի մասին տեղեկությունը թաքցնելու համար:

Встреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа во время саммита лидеров G20 (7 июля 2017). Гамбург - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

Նշվում է, որ Թրամփն ու իր օգնականները քննարկել են Չինաստանին «ինքնիշխանության անձեռնմխելիությունից» զրկելու հարցը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ կառավարությանը (կամ ԱՄՆ-ում համաճարակի զոհերին) դատի տալ Չինաստանին և վնասի փոխհատուցում պահանջել։

Ջորջ Սորիալը, որը նախկինում զբաղեցնում էր Trump Organization ընկերության թոփ-մենեջերի պաշտոնը և մասնակցում է Չինաստանի դեմ խմբակային հայցին, The Washington Post-ին հայտնել է, որ ինքը և Սպիտակ տան բարձաստիճան պաշտոնյաները քննարկել են Չինաստանին «ինքնիշխանության անձեռնմխելիությունից» զրկելու հարցը։ Իրավական հարցերով փորձագետներն ասում են՝ Չինաստանի «ինքնիշխանության անձեռնմխելիությունը» սահմանափակելու փորձը բավականին դժվար է լինելու, քանի որ հնարավոր է՝ Կոնգրեսի օրենսդրական ակտերի անհրաժեշտություն լինի։

Ներքին քննարկումներից լավատեղյակ երկու աղբյուրներ էլ հայտնել են, որ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ քննարկել են նաև ԱՄՆ-ի որոշ պարտքերի չեղարկման հարցը։ Հայտնի չէ՝ նախագահը աջակցում է այդ գաղափարին, թե ոչ։

Նախագահն, ավելի ուշ, խուսափողական պատասխան է տվել՝ մեկնաբանելով իրավիճակը։
«Եթե սկսենք այդ խաղերը խաղալ, ապա ամեն ինչ բարդ է լինելու»,- ասել է նա:
Թրամփը նաև մտահոգություն է հայտնել «դոլարի նվիրականության» ("священность доллара" ,sanctity of the dollar) առթիվ, հավանաբար ակնարկելով, որ ԱՄՆ-ի կողմից ընտրողական արժեզրկումը կարող է վտանգել դոլարի միջազգային արժույթ լինելու հանգամանքը։

Ваге Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

Մյուս կողմից, Թրամփը րագրողներին հավաստիացրել է, որ ինքը Չինաստանին պատժելու միջոց անպայման կգտնի՝ հիշատակելով մեկ այլ գաղափար՝ չինական ապրանքների համար արտասովոր բարձր սակագներ սահմանելը՝ ՉԺՀ-ից այդ նույն տրիլիոն դոլարը ստանալու նպատակով: Հավանաբար, հենց այդքան է ամերիկյան առաջնորդը գնահատում ամերիկյան տնտեսությանը և իր սեփական վարկանիշին հասցված վնասը, որն առաջացել է համաճարակի ժամանակ պաշտոնական Պեկինի գործողությունների կամ անգործության պատճառով:

Այս ամենը կարելի էր վերագրել նախընտրական հռետորաբանությանը։ Բայց եթե ընդամենը 15 տարի առաջ որևէ մեկը միջազգային իրավունքի և ֆինանսների գծով փորձագետին պատմեր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի ռուսական ընկերությունների և բանկերի նկատմամբ այն պատճառով, որ Ռուսաստանը իբր թե «յուրացրել է ուրիշի տարածքը» և իբր թե «արդյունավետ խառնվել է ամերիկյան ընտրություններին», փորձագետը երկար կծիծաղեր՝ համարելով դա ամերիկյան քաղաքականության չար կատակ։

Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո

Սակայն այդ ամենը իրականացավ, ընդ որում՝ պատմականորեն շատ կարճ ժամանակում։ Իսկ համաշխարհային լուրջ ճգնաժամերի (իսկ համաճարակն իսկապես համաշխարհային ճգնաժամ է) ժամանակ պատմությունը կարող է սկսել շարժվել սրընթաց, և ինչպես անցյալ դարի հայտնի քաղաքական գործիչն է ասել՝ կան տասնամյակներ, որ ոչինչ չարժեն, բայց կան շաբաթներ, որ տասնամյակներ արժեն։
Հարկ է նշել, որ գրչի մի հարվածով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը մոտ 1,3 տրիլիոն դոլարով թալանելու որոշումը, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական որոշում է։

Նյու Յորքի հրապարակներում դիակներով լի բեռնատարները տեսնող, անգործության նպաստի(գուցե կյանքում առաջին անգամ) հայտ լրացնող, կոմունալ և հիփոթեքային վճարումների առումով անհասկանալի հեռանկարներ ունեցող տասնյակ միլիոնավոր ամերիկացները, որոնք աշնանը պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին, խիստ բացասական են տրամադրված։ 

Сотрудница лаборатории ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н.Ф. Гамалеи, где российские ученые разработали вакцину против лихорадки Эбола - Sputnik Արմենիա
Չինաստանը նոր միջոց ունի, որը մակերևույթները COVID-19-ից ախտահանված պահում է մինչև 90 օր

Եթե նախագահն ասի, որ չեղարկել է մի երկրի հանդեպ ունեցած պարտքը, որը, Թրամփի վարկածով և ամերիկացի շատ լրագրողների գնահատմամբ, մեղավոր է համաճարակի համար, իսկ խնայված գումարը, օրինակ, բաժանի աշխատանքից հեռացված թերթաքարային նավթագործներին, դա քաղաքական հզոր ժեստ կլինի՝ ընտրական խոշոր բոնուսներով:

Ռիսկերի, այդ թվում՝ քաղաքական ռիսկերի կառավարման տեսանկյունից, այժմ կարող է սկսվել ամերիկյան գործիքներից չինական արժութային պահուստների դանդաղ (Սպիտակ տան ուշադրությունը չգրավելու համար) դուրսբերումը կամ առնվազն պահուստներում դրանց մասնաբաժնի կրճատումը, քանի որ Թրամփը ցանկացած պահի կարող է փոխել իր պաշտոնական դիրքորոշումը (վերջին մի քանի տարում այդպիսի անհամար փաստեր կան):

Ինչպես հայտնում է The Washington Post-ը՝ «Թրամփի նպատակը Չինաստանին պատժելն է»։
Եթե պարզվի, որ Չինաստանը ինչ-որ բան է թաքցրել, ապա այն հարցը, թե ինչու Թրամփը տեղից չէր շարժվում, երբ վարակն արդեն անցել էր բոլոր սահմանները, միանգամից հօդս կցնդի․ դե, չէր շարժվում, որովհետև իրեն մոլորեցրել էին։

Սարսափ Նյու Յորքում. հայտնաբերվել են դիակներով լի բեռնատարներ. տեսանյութ

ՉԺՀ—ի ոսկու արժութային պահուստների մոտ մեկ երրորդի ոչնչացումը ցանկացած չափանիշներով միանգամայն լուրջ պատիժ է, հատկապես որ չինական պարտքի գծով հնարավոր արժեզրկման մասին հոդվածի առաջին արձագանքը միջբանկային առևտրում յուանի փոխարժեքի անկումն էր:

Իսկ եթե պարտքի հարկադիր չեղարկումը իրոք կայանա, ապա ճնշումը չինական արժույթի վրա անհամեմատ ավելի մեծ կլինի։ Ի վերջո, Թրամփը կարող է ցույց տալ, որ իր վերընտրվելու համար դոլարի կարգավիճակը զոհաբերելը հիանալի միտք է։

Статуя в маске в Пекине, Китай - Sputnik Արմենիա
Չինաստանի գլխավոր համաճարակաբանն ասել է՝ երբ սպասել COVID-19–ի համավարակի անկման

Բացի այդ, Սպիտակ տանը կարող է արմատավորվել այն գաղափարը, որ եթե Դաշնային պահուստային ֆոնդը այսպես թե այնպես շուկայից գնում է ամերիկյան պարտատոմսերը, ապա ԱՄՆ-ին արտաքին պարտապաններ ընդհանրապես պետք չեն․ տպագրական հաստոցը և՛ բյուջեն կփրկի, և՛ պետական պարտքը կվճարի, և՛ դոլարը կապահովի։ Հենց այդպիսի վստահություն են ամերիկացիները ձևավորել իրենց արտասահմանյան դաշակիցների մոտ, թեև այն ամենևին չի համապատասխանում տնտեսական իրականությանը, և ոչինչ չի խանգարում հենց իրենց էլ հավատալ դրան (ոչինչ, բացի առողջ բանականությունից, որն այսօր հազվագյուտ բան է)։

Այս համատեքստում կարելի է ևս մեկ անգամ հիշել «չկա չարիք առանց բարիք» ասույթը․ հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանին ստիպեցին նախապես հոգ տանել սեփական ֆինանսական կայունության, ոսկու և արժույթի պաշարներում ոսկու մասնաբաժնի ավելացման և արտաքին արժութային ֆինանսավորման առջև խոցելիության նվազեցման մասին։Հաշվի առնելով այն ռիսկերն ու աղետները, որոնք կարող են տեղի ունենալ համաշխարհային ֆինանսական համակարգում, եթե Վաշինգտոնն իսկապես Պեկինի դեմ ոչ միայն առևտրային, այլև ֆինանսական պատերազմ սանձազերծի, ապա կնշանակի, որ Ռուսաստանի կողմից իրականացվող բոլոր նախազգուշական միջոցները իրականացվեցին ճիշտ ժամանակին։

Լրահոս
0