00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

© Public domainБарон Карл Фридрих Иероним фон Мюнхгаузен на картине Г. Брукнера (1752)
Барон Карл Фридрих Иероним фон Мюнхгаузен на картине  Г. Брукнера (1752) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Սուտը լավ բան չի, բայց տաղանդավոր սուտը արվեստ է։ Տաղանդավոր սուտասանը ձեզ խաբելու նպատակ չունի, նա պարզապես հաճույք է ստանում իր հորինածից։ Երևի հասկացաք, որ խոսքը բարոն Մյունխհաուզենի մասին է։
Բարոն Մյունխհաուզեն. «Աշխարհի բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում։ Ժպտացեք, պարոնայք»

Այո, ուղիղ 300 տարի առաջ Գերմանիայում՝ ազնվական ու հարուստ մի ընտանիքում ծնվեց Հիերոնիմ Կառլ Ֆրիդրիխ ֆոն Մյունխհաուզենը։ Արդեն 13 տարեկան հասակում տղան սկսեց ծառայել արքայազն Անտոն Ուլրիխի արքունիքում և դա կանխորոշեց նրա ճակատագիրը։ Արքայազնին ամուսնացրին ռուսաստանցի թագաժառանգ Աննայի հետ, նա դարձավ Ռուսաստանի կայսր Իվան Վեցերորդի հայրը, Մյունխհաուզենի ճակատագիրն էլ կապվեց Ռուսաստանի հետ՝ մասնակցեց ռուս-թուրքական պատերազմին, բայց ի վերջո վերադարձավ Գերմանիա։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին

Շատ էր սիրում որս անել, բայց ամենից շատ սիրում էր զրույցներ վարել հարևան  կալվածատերերի հետ։ Ինչ ասես պատմում էր նրանց ու հենց այդ հանճարեղ հորինվածքներով հայտնի դարձավ ողջ աշխարհին, երբ գրադարանավար Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն տարիներ անց Անգլիայում հրատարակեց «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գիրքը՝ հայտնի նկարիչ Գյուստավ Դորեի նկարներով։ Գիրքը թարգմանվել է 50 լեզուներով, այդ թվում մի քանի անգամ հրատարակվել է հայերեն։

Համաձայնեք, մենք չենք սիրում, երբ մեզ խաբում են՝ տաքսու վարորդից մինչև իշխանության ներկայացուցիչ։ Բայց ախր բարոն Մյունխհաուզենը երբեք խաբելու նպատակ չի հետապնդել, նա հրաշալի գիտեր, որ ոչ ոք իր ասածներին չի հավատում, բայց անընդհատ գեղեցիկ պատմվածքներ էր հորինում։ Օրինակ, այն մասին, թե ինչպես մի անգամ եղջերուի ճակատին կրակել է բալի կորիզով, իսկ որոշ ժամանակ անց տեսել է այդ նույն եղջերուին, որի գլխին բալի ծառ էր աճել։ Կամ ինչպես է ձիու հետ միասին ընկել ճահիճը և սեփական մազերից քաշելով, ճահճից դուրս հանել ոչ միայն իրեն, այլև ձիուն։

Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին

Կան ավելի քիչ հայտնի պատմություններ, որոնցից այս մեկն ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը։ «Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։ Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց։ Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, յուրաքանչյուր ծառ իր առաջվա տեղն ընկավ և իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց։ Սակայն մի ծառ բոլորովին չվերադարձավ։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել

Բանն այն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ։ Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել։ Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում։ Այդ կղզու բնակիչներն ամեն բանից շատ վարունգ են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում, վարունգը նրանց միակ կերակուրն է։ Երբ փոթորիկը հանդարտվեց, ծառն սկսեց իջնել։ Գյուղացին և գեղջկուհին շատ չաղ էին. նրանք իրենց ծանրությամբ ծառը թեքեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ այդ ծառը աճում էր, այլ ուրիշ տեղ՝ ուղիղ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, մժեղի նման տրորեցին թագավորին։

-Բարեբախտաբա՞ր,– կհարցնեք դուք։

Ինչո՞ւ բարեբախտաբար։ Որովհետև այդ թագավորը շատ դաժան մարդ էր և կղզու ժողովրդին գազանաբար տանջում էր։ Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց։

-Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր։ Դու այնքան իմաստուն ես, այնքան համարձակ։

«Բայց ես կտրականապես մերժեցի», -հավաստիացնում է Մյունխհաուզենը։

Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին

Կարո՞ղ եք կռահել, թե ինչու Մյունխհաուզենը  հրաժարվեց թագավոր դառնալու այդ գայթակղիչ առաջարկից։ Լսենք իրեն՝ «Ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում»։ Եվ ավարտեմ Մյունխհաուզենի մասին Մարկ Զախարովի հանճարեղ ֆիլմից երևի թե ամենահայտնի մեջբերումով. «Պարոնայք, դուք չափից ավելի լուրջ եք։ Խելոք դեմքը ամենևին էլ խելքի նշան չէ։ Աշխարհի բոլոր հիմարություններն արվում են դեմքի հենց այդ խելոք արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք»։

Լրահոս
0