00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարյանի և Զարդարյանի`օրերս գտած նկարները լավ վիճակում չեն. ի՞նչ պայմաններում են պահվել

© Sputnik / Asatur YesayantsДом-музей Мартироса Саряна
Дом-музей Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Սարյանի և Զարդարյանի` Քննչական կոմիտեի հայտնաբերած նկարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Օրերս Քննչական կոմիտեի հայտնաբերած հայ անվանի նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Զարդարյանի նկարներն այնքան էլ լավ վիճակում չեն` դրանց 60-70 տոկոս է պահպանված։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

Քննչական կոմիտեն մայիսի 7-ին հայտնել էր, որ հայտնաբերել են Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60 մլն դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2 մլն դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

Рузанна Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի թոռնուհին մեկնաբանել է պետական ֆոնդերից կորած ցուցանմուշների լուրը

«Քննչական կոմիտեի և պատկերասրահի աշխատակիցները գնացել էին «Ցուցահանդեսային կենտրոնի» չարաբաստիկ ֆոնդապահոցներ՝ տեղում եղած աշխատանքները զննելու։ Այդ ժամանակ էլ գտնվել են Սարյանի և Զարդարյանի աշխատանքները։ Դրանք բավականին վատ վիճակում են, քանի որ նկուղային ֆոնդապահոցում էին»,–ասաց Ծատուրյանը։

Պատկերասրահի տնօրենը խոստանում է, որ իրենց մասնագետները կվերականգնեն գտած արժեքավոր աշխատանքները։ Ավելին, վերականգնելուց հետո դրանք հանրությանը կներկայացնեն։

Ծատուրյանը նշեց, որ, առհասարակ, «Ցուցահանդեսային կենտրոնի» ֆոնդապահոցներն ինքնին վատ վիճակում են, քանի որ նկուղում են, իսկ նկուղում ֆոնդապահոց սարքելը նկարչական աշխատանքների համար սխալ քայլ է։

Նրա խոսքով` երբ 2016-ին «Ցուցահանդեսային կենտրոնը» պատկերասրահին միացնելու որոշում կայացվեց, իրենք դեմ էին, քանի որ այդ կառույցի անունն արդեն իսկ վարկաբեկված էր։ Ծատուրյանն ընդգծեց` գաղտնիք չէ, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ը տարիներով խնդիրներ կուտակած կառույց է (խմբ. նախորդ տարի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել հայտնելով, որ 120 250 000 դրամ արժեքով մշակութային 626 նմուշ՝գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ են անհետացել)։

Հինգ հայկական գլուխգործոց Ռուսաստանում, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է իմանա

«Այդ ֆոնդապահոցներում կտավներ էին պահում այնպիսի պայմաններում, որ անգամ մարդիկ չեն կարող մտնել ու աշխատել։ Մի քանի անգամ դերատիզացիա արեցինք, հակասնկային աշխատանքներ տարանք, որպեսզի սնկերով «վարակված» նկարները չվնասեն մյուսներին։ Այդ տարածքը շարունակվում է որպես ֆոնդապահոց ծառայել և մինչ օրս դեռ վարակ կա»,–նշեց Ծատուրյանը։

Дом-музей Мартироса Саряна - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի ու Հովհաննես Զարդարյանի կորած գեղանկարները հայտնաբերել են

Խնդրի լուծման համար նա արդեն իսկ զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանի հետ։ Որոշել են դիմել քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի պատկերասրահին տարածք տրամադրեն, որ գոնե ֆոնդերից պատկերասրահ տարվող նկարները մանրէազերծվեն ու նոր միայն տեղափոխեն։

Նրա բնութագրմամբ` այդ տարածքում ֆոնդապահոցը սարքելու որոշում կայացնողը հանցագործ է։

Ի դեպ, Մարտիրոս Սարյանի` ՔԿ–ի հայտնաբերած գեղանկարը` «Հայաստանը», ներկայացնում է հայկական բնաշխարհը (խոսքն Առնո Բաբաջանյանի համերգասրահի նախասրահում առկա ապակե նկարի մասին է)։ Իսկ Զարդարյանինը «Վերածնունդ» է կոչվում, քանի որ Խորհրդային Հայաստանի` ԽՍՀՄ–ից առանձնանալն ու վերածնունդն էր խորհրդանշում։

Հիշեցնենք, որ գրապահոցներում հայտնաբերված և առգրավված Սարյանի և Զարդարյանի գործերի անհետացման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2019–ի ապրիլի 3-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի, 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0