00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիլիթ Մակունցն ասաց` երբ Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը և լրացրեց նրա առաջարկը

© Sputnik / Asatur YesayantsМинистр культуры Лилит Макунц на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн
Министр культуры Лилит Макунц на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին ու լրացուցիչ առաջարկներ արեց ընդդիմադիր գործընկերներին:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում անդրադարձավ մայիսի 8-ի նիստում տեղի ունեցած միջադեպին՝ հիշեցնելով, որ դրան նախորդել են ընդդիմադիրների սադրիչ գործողություններն ու հայտարարությունները:

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը միտումնավոր է ԼՀԿ–ին պիտակավորում որպես «նախկինների». հայտարարություն

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ով էր այն ընդդիմադիր պատգամավորը, որ 2018 թ.-ին ՀՀ վարչապետի երդմնակալության արարողությունից ընդամենը երկու օր անց ԱԺ-ում կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ: Էդմոն Մարուքյան: Ո՞վ էր այն պատգամավորը, որ 2 շաբաթ առաջ այստեղ կանգնած ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին անընդհատ ընդհատում էր և ի վերջո հնչեցրեց սպառնալիք. «Ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»: Էդմոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը:

Նա նաև նշեց, որ Մարուքյանն ընդհատել է Ռուբեն Ռուբինյանի վարման կարգով ելույթը՝ իր տեղից վեր կենալով ու իջնելով ներքև և կոնֆլիկտ հրահրելով: Մակունցը նաև փաստեց, որ պատգամավոր Սուրեն Գրիգորյանին Մարուքյանը դիմել է` ով ես դու, արա, Ալեն Սիմոնյանին՝ սեռական բնույթի հայհոյանքով, իսկ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել. «Հեսա քֆուր կտամ»:

ԱԺ-ը շարունակում է աշխատանքն առանց «Լուսավոր Հայաստանի»

Անդրադառնալով մայիսի 8-ի միջադեպին՝ Մակունցը նշեց, որ ծեծկռտուքի ժամանակ, երբ Մարուքյանին ապտակելուց հետո պատգամավորները Սասուն Միքայելյանին պահել էին, որ չխփի նրան, Մարուքյանը հարձակվել էր ու ոտքով հարվածել Միքայելյանին:

«Լուսավոր Հայաստանը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը` ի դեմս նաև իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է»,- հայտարարեց Մակունցը:

Потасовка в Национальном собрании Армении - Sputnik Արմենիա
ԱԺ–ի ծեծկռտուքի առնչությամբ նյութերը կուսումնասիրի ՀՔԾ–ն

«Իմ քայլի» ղեկավարն անդրադարձավ իրենից առաջ ելույթ ունեցած Սասուն Միքայելյանի առաջարկին ու նաև լրացրեց այն:

«Այո, Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել՝ պայմանով, որ մանդատը վայր կդնի նաև  Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ սպասում են իրենց առաջարկների` «Լուսավոր Հայաստանի» պատասխանին:

Նշենք, որ մինչ այդ պատգամավոր Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին առաջարկել էր ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, իսկ եթե մանդատը վայր դնելու հարց է բարձրացվում, ապա ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր կդնի իր մանդատը:

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Լրահոս
0