ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Նախորդ տարի կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովայի դուստրը՝ 13-ամյա Վերա Ալդոնինան, Մեծ հաղթանակի օրվան նվիրված իր կատարմամբ շատերին է հուզել։ Վերան բազմակողմանի զարգացած երեխա է։ Նա ասմունքում է, դաշնամուր նվագում, տարբեր մրցույթների մասնակցում, երգում։ Նրան խնամում են հայրը՝ Եվգենի Ալդոնինն ու Նաչալովայի ծնողները։
Յուլյա Նաչալովայի ընտանիքն արձագանքել է երգչուհու մասին ֆիլմի նկարահանմանը
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առիթով Վերան կատարել է «Նամակ առաջնագծից» երգն ու այն նվիրել իր մեծ պապիկին՝ Եգոր Սեմյոնովիչ Նաչալովին։ Հայրը՝ Եվգենի Ալդոնինը, Instagram-ի իր էջում տեղադրել է աղջկա երգի տեսաձայնագրությունը։
Այն ժամերի ընթացքում տարածվել է համացանցում, 20 հազարից ավելի դիտումներ գրանցել։ Հազարավոր մարդիկ մեկնաբանել են հոլովակը։
View this post on Instagram
«Աստված իմ, ասես Յուլյայի ձայնը լինի», «Մայրիկի ամբողջ տաղանդն է լսվում Վերոչկայի ձայնի մեջ», «Արտասվում եմ, մայրիկի ձայնն է։ Ինչ երջանկություն է, որ Վերոչկան այսքան տաղանդավոր է»։ Այս և նմանատի այլ հուզական և հիացական մեկնաբանություններ են թողել օգտատերերը տեսանյութը դիտելուց հետո։
Հիշեցնենք՝ ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան մահացել է 2019 թվականի մարտի 16-ին 38 տարեկանում արյան վարակից և սրտի անբավարարությունից։