00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է իրականում կատարվում Տավուշում. մարզպետարանի պարզաբանումը

© Sputnik / Asatur YesayantsПолицейские на улицах в Иджеване
Полицейские на улицах в Иджеване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Երևան-Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը փակվել է ոչ թե մեկ ժամով, այլ առավելագույնը` 5 րոպեով։ Կատարվածի համար մեղավորները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն։ Տավուշի մարզպետարանը Facebook-ի պաշտոնական էջում այսօր անցկացված բողոքի ակցիայի վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով նաև Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման փաստին։

«Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ dատախազությունում ընթանում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում, ուստի անհրաժեշտ է զգուշություն պահպանել։

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են. պարզաբանումներ Sputnik Արմենիային

Տավուշի մարզպետարանը դատապարտում է «իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն»՝ դա համարելով քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաշթառակ և Լուսաձորի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, պահանջում են հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիան Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դեմ է։ Գյուղացիները պահանջում են վերջ դնել Աղստև գետի աղտոտմանը։ Նրանք նշում էին, որ Քոքոբելյանի կառուցած ՀԷԿ-ի պատճառով Աղստև գետի ջրերը լցվում են «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները։

Տավուշում լարված իրավիճակ է. գյուղացիները նախկին պատգամավորի դեմ են դուրս եկել

Մարզային ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպումից ու բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բացել ճանապարհը։

Լրահոս
0