ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ այսօր վերսկսել են Աղստև գետն ընկած մեքենայի որոնողական աշխատանքները, սակայն դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել - տարել է)։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին` ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:
Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական։
Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են: