ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կրակոցների թիվը նվազել է։
«Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան