ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ «Անմահ գունդը»՝ աշխարհի բոլոր անկյուններից եկած մասնակիցներով, չնայած կորոնավիրուսի համավարակին, կանցնի Ռուսաստանի գլխավոր հրապարակով, սակայն առցանց ռեժիմով։
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում և ՌԴ այլ քաղաքներում էկրաններին կցուցադրվեն հերոսների լուսանկարներն ու անունները, որոնց պատմությունները նախապես ուղարկել են նրանց զավակները, թոռներն ու ծոռները։
Ակցիան մեկնարկում է ժամը 11։00-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում (Մոսկվայի ժամանակով 02:00), ապա տեղի ժամանակով ժամը 11։00-ին հեռարձակմանը կմիանան մյուս մարզերը։
Անմահության ձայները․ Հաղթանակի օրվա առթիվ հրապարակվել է հայ վետերանների հուշերի ժողովածուն
«Մեկ շաբաթից մի փոքր ավել ժամանակ է անցել այն պահից, երբ մենք ներկայացրինք «Անմահ գունդը՝ առցանց» նախագիծը, և այսքան կարճ ժամանակահատվածում արդեն մասնակցության մոտ 2 միլոն հայտ ենք ստացել»,-պատմել է «Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարովը։
![«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով «Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2297/24/22972446_0:0:1252:781_600x0_80_0_0_033d8520c4778330b965ce4d7b5c31ac.jpg)
Անգամ եթե հերոսի լուսանկարը չի պահպանվել, հայտը կարելի է թողնել առանց լուսանկարի` պարզապես մի քանի անհրաժեշտ տվյալներ լրացնելով։ Բոլոր հայտերը, անկախ Հայրենական պատերազմի մասնակցի ազգականների աշխարհագրական դիրքից կամ որևէ այլ պատճառից, կընդունվեն, և նրանք կկարողանա մասնակցել առցանց քայլերթին։
Ի դեպ, քայլերթը կտևի այնքան, մինչև Կարմիր հրապարակով անցնի վերջին վետերանը, անգամ եթե հարկ լինի հեռարձակումը մի քանի շաբաթ շարունակել։ Նա չի բացառել, որ հետագայում ակցիայի` արդեն գոյություն ունեցող ֆորմատին զուգահեռ կպահպանվի նաև այս ֆորմատը, սակայն ամեն ինչ կախված է մասնակիցների ակտիվությունից։
«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը
«Սբերբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեյցովն իր հերթին հայտնել է, որ յուրաքանչյուրը, ով հայտ է ուղարկել, էլեկտրոնային նամակ կստանա, որում նշված կլինի հստակ ժամը, երբ հեռարձակվելու է հերոսի լուսանկարն ու պատմությունը։ Բացի այդ, երթը կհեռարձակվի «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» սոցիալական ցանցերում և «Անմահ գնդի» կայքում։ Համապատասխան ձևաթուղթը կարելի է լրացնել մինչև մայիսի 9-ը` ժամը 15։00-ը։
![«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով «Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2297/24/22972474_0:0:1600:1202_600x0_80_0_0_20df78f2d03dd3eaa47a6c651374371f.jpg)
«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի նախագահ Արտեմ Խուտորովսկին իր հերթին հանդես է եկել հետաքրքիր առաջարկով։
![«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով «Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2297/24/22972462_0:0:1600:921_600x0_80_0_0_bf92c4735ddb7c462d1318081a91a646.jpg)
Նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հայտ ներկայացնել և չեն կարող հեռարձակման ժամանակ տեսնել իրենց հերոսի դիմանկարը, նա առաջարկել է այլընտրանքային ակցիա՝ դիմանկարը դնել պատուհանի մոտ և որոշ ժամանակ թողնել այնտեղ:
Իսկ ահա Համառուսաստանյան «Հաղթանակի կամավորներ» հասարակական շարժման Կենտրոնական շտաբի նախագահ Օլգա Ամելչենկովան բոլորին առաջարկում է վերցնել հերոսների դիմանկարները և ուղիղ 19։00-ին դուրս գալ իրենց տների պատշգամբներ, մեկ րոպե լռությամբ հարգել հերոսների հիշատակը և կատարել լեգենդար «Հաղթանակի օրը» երգը:
![«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով «Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2297/25/22972528_0:0:1600:949_600x0_80_0_0_ba9e349cdab8bd309820a34c470ad5bc.jpg)
Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես միանալու է այդ ակցիային։
Նշենք, որ առցանց քայլերթին մասնակցելու համար վետերանի լուսանկարը կարելի է տեղադրել հետևյալ հարթակներում․
https://ok.ru/app/immortal-regiment,
https://vk.com/polk_app, https://sber9may.ru/։
«Անմահ գունդը՝ առցանց» քայլերթի հեռարձակումը մայիսի 9-ին նախատեսվում է Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի մեդիաէկրաններին, Մոսկվայի մետրոպոլիտենի էկրաններին, «Okko», «Море.тв», «Ivi.ru» առցանց կինոթատրոնների հարթակներում, СТС և «Պոբեդա» հեռուստաալիքների եթերում։
Բացի այդ, մի շարք հեռուսաալիքներ ուղիղ եթեր են ծրագրում։ Հեռարձակումը կգնա նաև «Одноклассники» и «ВКонтакте» սոցիալական ցանցերում, զանազան առցանց հարթակներում, Ռուսաստանի անմահ գնդի www.polkrf.ru և Միջազգային անմահ գնդի www.polk.press կայքերում։