00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսանենգ ծխախոտի ծուխը հասավ «Արմենիան տոբակո քոմփանի»

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցТабачная фабрика
Табачная фабрика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան ծխախոտային ընկերութունը հայտարարում է, որ ապրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը, և դրա հետագա տեղաշարժի համար պատասխանատվություն չի կրում:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածքում հայտնաբերված մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից արտահանված ծխախոտային արտադրանքի տեղափոխման հետ:

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը

««Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունն իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։ Սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև, մաքսային օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ, իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը, ինչի մասին ՀՀ ՊԵԿ-ն արդեն իսկ պաշտոնապես տարածել է հաղորդագրություն»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Արմենիան տոբակո քոմփանին» նաև հայտարարում է, որ բեռը գնորդին հանձնելու և արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից սկսած՝ որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետագա տեղաշարժի համար: Հետագա գործողությունների համար, ըստ «Արմենիան տոբակո քոմփանիի», պատասխանատու է արդեն գնորդ կազմակերպությունը:

Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Դաս հայ գործարարներին․ ինչպես է «Թոմասյան» ծխախոտը նվաճել Եվրոպան

Ըստ հաղորդագրությունների` ապրանքը Հայաստանից Աֆղանստան էր տարվում՝ Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ հայտարարելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա
Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:

Լրահոս
0