00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաքսիները նորից պիտի լիցենզավորվեն, իսկ օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ մեքենաները

© Sputnik / Asatur YesayantsВодитель такси в Ереване
Водитель такси в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ: Օրենսդրական նոր կարգավորումները վերաբերում են թե՛ անհատ տաքսիստներին, թե՛ առցանց ծառայություններ մատուցողներին:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ոչ այնքան հեռավոր ապագայում հայաստանյան տաքսիները ստիպված կլինեն աշխատել միայն օրինական դաշտում, ավտոմեքենայի վրա պարտադիր ունենալ տաքսու նշան, հաստատված գնացուցակ ու վճարել պետական տուրք:

Финальный дрифт заезд 2018 года - Sputnik Արմենիա
Կնկարենք ծանոթ-անծանոթների խախտումները. ոստիկանությունը որոշել է՝ ինչպես է դա արվելու

Ոլորտը կարգավորելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ՝ մի քանի օրենքներով, որոնք արդեն ներկայացվել է հանրային քննարկման:

Առաջարկված օրինագծով ոլորտում գործող բոլոր անհատ տաքսիստներին ու կազմակերպություններին առաջարկվում է լիցենզավորվել և իրենց լիցենզիայի դիմաց վճարել տարեկան 100 000 դրամ պետտուրք:

Պարտադիր պայման է սահմանվել նաև ավտոմեքենայում ստուգաչափված սակաչափիչ սարքավորում կամ արբանյակային տեղորոշման համակարգ (GPS, ГЛОНАСС և այլն) ունենալը:

Իսկ 30 և ավելի ավտոմեքենա ունեցող կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան հաշմանդամների համար նախատեսված առնվազն 1 ավտոմեքենա:

Տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնելով ներկայացված նախագծի վերաբերյալ, ասաց, որ իր հավանած միակ կարգավորումը, հենց հաշմանդամների համար հարմարեցված ավտոմեքենա ունենալու պահանջն է:

Ինչ վերաբերում է ամբողջ օրենսդրական փաթեթին, Սահակյանի խոսքով, այն նոր չէ և մշակվել է դեռ նախորդ իշխանությունների օրոք:

«Շատ աղավաղված նախագիծ է: Այն վաղուց էր պատրաստվել, դեռևս երբ գոյություն ուներ մինչհեղափոխական կապի և տրանսպորտի նախարարությունը: Դրանից հետո մի քանի անգամ նույն բանը բերել են Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Հիմա էլ նորից այդ նույն աշխատակազմը տեղափոխվել է արդեն Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, ու նույն պրոյեկտը բերել են, իբր այդ նախարարությունը նոր առաջարկով է հանդես եկել»,- ասաց նա:

Սահակյանի խոսքով` իրենց կազմակերպությունը մի քանի անգամ հայտնել է, որ դեմ է ներկայացված նախագծին` հիմնավորելով, որ այն խախտում է ոչ միայն ՀՀ մի շարք օրենքներն ու իրավական ակտերը, այլև միջազգային կոնվենցիաները:

«Որքանո՞վ է արդար, որ մեկ ավտոմեքենա ունեցողն ու 50-100 մեքենա ունեցող տաքսի ծառայություն ունեցողը տարեկան նույն 100 000 դրամը վճարեն: Դա ամեն մեքենայի գումարը չէ, դա լիցենզիայի տարեկան գումարն է:Ստացվում է, որ այդ հավասարություն լոզունգի տակ լրիվ անհավասարություն են առաջ տանում հիմա»,- նշեց Սահակյանը:

Красные линии, парковка - Sputnik Արմենիա
Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին

Մեր զրուցակիցն անընդունելի է համարում նաև տաքսու հաշվիչ ունենալու և հեռախոսային ծրագրով անցած ճանապարհը հաշվելու պահանջների նույնականացումը: Ստուգաչափված հաշվիչը կարող է սխալվել 1կմ-ում առավելագույնը 2 մետր, մինչդեռ հեռախոսային ու GPS-ով աշխատող ծրագրերը որևէ կերպ չեն ստուգաչափվելու:

Նշենք, որ առաջարկվող կարգավորումներով սահմանվել է, որ վարորդները լիցենզիա ստանալու համար պետք է պարտադիր բուժզննում անցնեն ու հաշվառված չլինեն թմրաբանական բժշկական հաստատություններում:

Բացի այդ, նոր օրենքը տաքսիստներին կարգելի աշխատել օդանավակայանների, ավտոկայանների տարածքներում, միջմարզային ու ներհամայնքային տրանսպորտի կանգառներում: Իսկ տաքսիների համար նախատեսված կանգառներում կայանելու իրավունք կունենան միայն արտաքին կահավորում ունեցող տաքսիները, այսինքն՝ նրանք, որոնց տանիքին և կողային մասում տեղադրված կլինի տաքսու շախմատաձև նշան, կողային մասում նաև գրված կլինեն ուղևորափոխադրման նվազագույն արժեքը, սակագինը, նստելավարձի ու սպասելավարձի արժեքները: Նույն գնացուցակը պետք է հրապարակված լինի նաև մեքենայի մեջ՝ ուղևորի համար տեսանելի մասում:

Ինչ վերաբերում է օդանավակայանի տարածքում աշխատելու իրավունք ստանալուն, ապա դրա համար անհրաժեշտ կլինի ստանալ «Ա» տիպի լիցենզիա, որը տրվելու է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող,ավտոմեքենա:

Օդանավակայանում աշխատող տաքսիների վրա, բացի տաքսու նշանից ու գնացուցակից, պետք է նաև գրված լինի «Աէրոտաքսի»:

Защитная маска на лобовом стекле такси в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան տաքսիստների անհավանական թվացող պատմություններն ու «Տաքսի բիզին»

Այս կարգավորման վերաբերյալ ևս Տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահի տեսակետը միանշանակ չէ: Նա նախ հիշեցնում է, որ օդանավակայանի տարածքը մասնավոր է, ու նա է որոշում, թե որ տաքսի ծառայությունն իրավունք ունի աշխատելու իր տարածքում՝ պայմանագրային վճարի դիմաց: Իսկ ուղևորին օդանավակայան հասցնող ցանկացած այլ տաքսիների մուտքի արգելքը Վահագն Սահակյանը նույնիսկ չի պատկերացնում:

«Ինչ է նշանակում՝ միայն 7 տարեկան, միայն սպիտակ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ եթե կա սահմանափակում, այն պետք է լինի բոլորի համար:

Սահակյանի համոզմամբ` օրենքը պարտադիր պետք է սահմանի անհատ վարորդ հասկացությունը: «Ես առաջարկել եմ, որ սահմանեն՝ այն վարորդները, որոնք իրենց կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայով ինքնուրույն պատվերներ կկատարեն: Այսինքն՝ ոչ մի տեղից պատվեր չի վերցնում՝ ո՛չ օնլայն հարթակներից, ո՛չ տաքսի սերվիսներից: Բայց լիցենզիա պիտի ունենան, որ երբ մենք տաքսի ենք պատվիրում, իմանանք, որ այդ վարորդը ստուգվել է և մեզ անվտանգ տեղ կհասցնի»,- ասաց նա:

Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և անհատ վարորդներին փոխանցող կազմակերպությունների համար նոր օրենքը պարտադիր պայման է սահմանվել՝ պատվերները փոխանցել միայն լիցենզավորված կազմակերպություններին կամ անհատներին: Իսկ պատվեր ստացող անհատների ու կազմակերպությունների բազան պետք է հասանելի լինի վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնին:

Օրինագծերի ողջ փաթեթն ուսումնասիրելուց հետո Սահակյանը եզրակացրել է, որ այն ձեռնտու է միայն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին:

«Անհատ տաքսիները լիցենզավորվելուց հետո կմտնեն այդ հարթակներ, ու կստացվի հսկայական կորպորացիա՝ մի քանի տասնյակ հազար վարորդներով, բայց իրենք հարկեր չվճարեն: Իսկ այն, որ այդ ընկերությունները պարծենում են, թե մեծ հարկեր են տալիս, ես հաշվել եմ` դա ուղիղ 40 անգամ պակաս է այն հարկից, որ վճարում են սովորական տաքսի սերվիսները, քանի որ իրենք վճարում են տաքսիներից ստացած տոկոսներից, իսկ տաքսի ընկերությունները մոտավորապես ամեն մեքենայի համար 40 000 դրամ են վճարում»,- ասաց նա:

Արդյունքում, ըստ Սահակյանի, օրենքից դարձյալ շահույթով է դուրս գալու օնլայն ծառայությունը, մինչդեռ անհատ տաքսիստներն ու տաքսի ծառայությունները տուժելու են:

Նշենք նաև, որ նախարարության առաջարկած օրենսդրական փաթեթը փոփոխություններ է նախատեսում է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, և տաքսիների առաջ դրված յուրաքանչյուր պահանջի խախտման համար տուգանք է սահմանվում:

Водитель такси Тамара - Sputnik Արմենիա
«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան

Առանց լիցենզիայի աշխատող տաքսիստներն ու տաքսի ծառայությունները կտուգանվեն 400 000 դրամով, առանց սակաչափիչի կամ արբանյակային տեղորոշման համակարգի աշխատողները՝ 30 000 դրամով, առանց տեսանելի վայրում փակցված գնացուցակի կամ տաքսու նշանի մեքենաները՝ 20 000 դրամով: Իսկ եթե էլեկտրոնային հարթակներով պատվերներ ընդունող ու փոխանցող ընկերությունները պատվերը տրամադրեն լիցենզիա չունեցող ավտոմեքենային, ապա կտուգանվեն 300 000 դրամով:

Ավտոկայանների, տրանսպորտային կանգառների տարածքներից, ինչպես նաև օդանավակայանից առանց համապատասխան լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող վարորդները կտուգանվեն 50 000 դրամով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական տվյալներով` Հայաստանում տաքսի ծառայություն մատուցող 190 կազմակերպություն կա: Դրանցից 46-ը տարեկան 100 000 դրամ պետտուրք է վճարում, քանի որ 1-4 ավտոմեքենա ունի, 67-ը` 200 000, որովհետև 5 և ավելի ավտոմեքենա ունի: Սեփական ավտոմեքենաներով տաքսի ծառայություններ մատուցող անհատ վարորդների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ աշխատում են առանց պետտուրք վճարելու:

Մեծ թվով չլիցենզավորված մասնավոր ավտոմեքենաներ են ներգրավված նաև առցանց տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններում: Նախարարությունը համոզված է, որ այս ոլորտը ոչ միայն օրենքով կարգավորված չէ, այլև որևէ կերպ չի վերահսկվում:

Լրահոս
0