00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան տաքսիստների անհավանական թվացող պատմություններն ու «Տաքսի բիզին»

© Sputnik / Andranik GhazaryanЗащитная маска на лобовом стекле такси в Ереване
Защитная маска на лобовом стекле такси в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Նույնիսկ տաքսու վարորդները չգիտեն, որ մարտի վերջին տասնօրյակում նշվում է Տաքսու վարորդների միջազգային օրը։
Տաքսի, տաքսի…

Համաձայնեք՝ տաքսին մեր ուրախությունն է։ Միայն անվանումները ինչ ասես արժեն։ Մասնագետներից մեկը հաշվել է՝ այժմ Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող տաքսի ծառայությունների անվանումների թիվը հասնում է 750-ի։ Այն էլ ինչ անվանումներ։ Նու Պագադի։ Զալատոյ Դյուկ: Ընդ որում՝ հայերեն հենց այդպես էլ գրված է ավտոմեքենայի վրա՝ Զալատոյ։ Անուլիկ: Կանչո: Ոչ թե կանչով, այլ հենց ուղղակի Կանչո։ Լյով, Տյոմ, Գոնչ։ Թամուշկա: Չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ եմ արտասանում այդ բառը՝ ԹամՈՒշկա՞, թե՞ ԹամուշկԱ։ 

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Ансамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване - Sputnik Արմենիա
«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը

Կա տաքսի, որը կոչվում է Բիզի, ինչն անգլերեն, գիտեք երևի, նշանակում է զբաղված։ Պատկերացնո՞ւմ եք՝ անգլիախոս զբոսաշրջիկը զանգահարում է այդ ծառայություն և լսում է՝ «տաքսի բիզի»։ Միանգամից հասկանում է, որ իրեն երևանյան անգլերենով ուզում են հասկացնել, որ այստեղ այլևս չզանգահարեք՝ մենք միշտ զբաղված ենք։ 

Երևանյան տաքսին, համաձայնեք, նաև մի փոքրիկ արկած է, ինտրիգ։ Երբ կանգնեցնում ես փողոցում պատահական մեքենան, երբեք չես կարող կանխագուշակել, թե քեզ ինչ է սպասում։ Հաշվիչի բացակայություն, բարձր ռաբիզ, չսափրված ու ծխող վարո՞րդ, թե ընդհակառակը՝ կոկիկ հագնված, բարեհամբույր մի մարդ, որը հաշվիչը միացնելուց հետո կարող է նույնիսկ հարցնել՝ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, ուզո՞ւմ եք՝ Չաք Բերրի դնեմ, դա իմ սիրած երաժիշտն է։ 

Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Եթե առաջին տարբերակն է՝ հաշվիչը չկա, սկսվում է երկրորդ ինտրիգը՝ ողջ ճանապարհի ընթացքում քեզ տանջելու է սևեռուն միտքը՝ լավ, այս մարդն ի վերջո որքան կուզի։ Սա Չեխովի հայտնի պատմվածքի նման մի բան է, երբ գլխավոր հերոսը ձիակառք է նստում ու մութ անտառով անցնելիս կառապանի ասածներից ու ակնարկներից փորձում է կռահել, թե իրեն ինչ է սպասում։ Նույնն էլ երևանյան տաքսու դեպքում՝ վարորդը, ինչպես միշտ, փիլիսոփայում է այն մասին, որ ազնվությունն ու արդարությունն է գեղեցկացնում մարդուն, որ խաբելով վաստակած փողը զրո է, դրանով գնած հացը կուլ չի գնա։ Ու երբ դու վերջնականապես հանգստանում ես ու խաղաղվում՝ չէ, այս մարդը նվազագույնից շատ չի վերցնի, տեղ ես հասնում ու վարորդն ասում է. «Հազար դրամ, իմն այդքան է»։

Բայց չեն էլ ուզում կողմնակալ լինել։ Իհարկե, հրաշալի մարդիկ կան։ Մի անգամ փողը գրպանիցս հանելիս տաքսու մեջ թողեցի այն փոքր սարքը, որը ֆլեշկա են անվանում, իսկ դրա մեջ ներբեռնված էր նյութիս գրավոր տեքստը։ Տաքսին գնաց, շվարած կանգնել եմ. չգիտեմ, թե ինչպես եմ տակից դուրս գալու, հաղորդումս խափանվում է։ Եվ այդ պահին… այո, շատ ճիշտ եք՝ տաքսին հետ եկավ։ Այ էսպիսի փոքր ուրախություններ էլ են մեզ պարգևում երևանյան տաքսիստները։ 

Молодые люди в Ереванском вернисаже (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես բարելավել կյանքը գոնե մեկ տոկոսով

Ու գիտե՞ք՝ երբ տաքսիստները սկսում են ֆանտաստիկ պատմություններ պատմել, թե քանի համալսարան են ավարտել և ինչ կարևոր գիտական աշխատանքով են ժամանակին զբաղվել, շատերը թերահավատորեն ժպտում են, իսկ ես հավատում եմ։ Որովհետև կա շատ հայտնի իրական դեպք՝ երկար տարիներ Սինգապուրում մի տաքսիստ էր աշխատում, որին անվանում էին դոկտոր Քայի Մինգջի։ Նա իսկապես գիտությունների դոկտոր էր, մոլեկուլյար կենսաբանության գծով թեզ էր պաշտպանել աշխարհի ամենահայտնի բուհերից մեկում՝ Սթենֆորդի համալսարանում։ 

Սինգապուրյան գիտական հիմնարկներից մեկում էր աշխատում, հետո եղավ, ինչպես ասում են, կադրերի կրճատում, մնաց առանց աշխատանքի ու որոշեց տաքսի վարելով գոյություն պահպանել։ Իսկ հայտնի դարձավ նրանով, որ սոցիալական ցանցերից մեկում ամեն օր նյութեր էր տեղադրում «Տաքսու վարորդի օրագիր» կոչվող իր բլոգում։ Գիրք էլ հրատարակեց, որը կոչվում է «Տաքսի, տաքսի»։ Հաստատ տեղյակ չէր, որ վերնագրի հեղինակային իրավունքը հայաստանցի դրամատուրգ Ժիրայր Անանյանին է պատկանում։ 

Խաբված ավանդատուներն ու ֆինանսական բուրգերը. ի՞նչն է մարդկանց ստիպում հավատալ խաբեբաներին

Փաստն այն է, որ սինգապուրցի այդ տաքսիստի գրքի հիման վրա հետո գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց։ Այնպես որ, երբ հերթական անգամ կլսեք երևանյան տաքսիստի անհավանական թվացող պատմությունները, նկատի ունեցեք՝ չի բացառվում, որ ձեզ տեղ է հասցնում ապագա գրողը։ Կամ առնվազն բլոգերը։ Եվ ուրեմն բարի երթ մաղթենք հայաստանցի բոլոր տաքսիստներին։ Մանավանդ այս դժվար ժամանակներում։

Լրահոս
0