ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի –Sputnik. 76 տարեկանում կորոնավիրուսից մահացել է «Ռեալի» նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեսը։ Տեղեկությունը հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Նա պայքարել է հիվանդության դեմ 40 օր։
Չվերթերի չեղարկման պատճառով ԱՄՆ–ում մնացած հայերն անհապաղ օգնության կարիք ունեն
«Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահը և տնօրենների խորհուրդը ցավակցություն են հայտնում Ամադոր Սուարեսի մահվան կապակցությամբ։ Մեր մտքերն այս ծանր րոպեներին Ամադորի հարազատների և մտերիմների հետ են»,–գրված է Մադրիդի «Ռեալի» մամուլի ակումբի հաղորդագրության մեջ։
2006 թվականից Սուարեսը զբաղեցնում էր «Ռեալի» տնօրենի պաշտոնը, իսկ 2007 թվականին մադրիդյան ակումբի փոխնախագահը դարձավ։ 2009 թվականին Սուարեսը լքեց պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին կորոնավիրուսից մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 1995-2000 թվականներին։ Նա 76 տարեկան էր։