ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել է «Պուլիտցերին», որ հակառուսական նյութերի համար մրցանակ է տվել New York Times–ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր հայտնի դարձավ, որ Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն «Միջազգային լրագրություն» անվանակարգում մրցանակ է շնորհել New York Times պարբերականին՝ իբր ռուսական ղեկավարության թույլ տված «Հափշտակման գործողությունները բացահայտող, մեծ ռիսկով գրված հետաքրքիր պատմությունների շարքի» համար։
Ռուսաստանի դեսպանությունը նշել է, որ երեք տարի առաջ NYT-ն արդեն մրցանակ ստացել էր Ռուսաստանը որպես հրեշ ներկայացնելու համար։
«Մրցանակի կազմկոմիտեն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում` գերադասելով այնպիսի պնդումներ պարունակող հակառուսական նյութերը, որոնք շատ անգամ հերքել են ոչ միայն Ռուսաստանի պաշտոնատար անձինք, այլև կյանքն ինքն է հերքել դրանք։ Եթե այդտեղ, ինչպես ասվում է, «մեծ ռիսկ» կա, ապա միայն հեղինակության համար»,- նշված է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Ռուսաստանի պլանային վարժանքներն ու «մկների վազվզոցը». ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում
Դեսպանատանը ամերիկյան պարբերականի հոդվածաշարն անվանել են «Չնոսրացված ռուսատյաց հորինվածքների ժողովածու, որը կարելի է ուսումնասիրել որպես կեղծ փաստերի ստեղծման ձեռնարկ»։