https://arm.sputniknews.ru/20200505/Yerevanum-hayry-erexanerin-netele-patuhanic-apa-inqy-netvel-22942262.html
Ողբերգական դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել
Ողբերգական դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել
Sputnik Արմենիա
Հարևանների խոսքով` տղամարդն ամուսնալուծված էր, իր երկու զավակների հետ ապրում էր Երևանի ՀԱԹ թաղամասում։ 05.05.2020, Sputnik Արմենիա
2020-05-05T09:33+0400
2020-05-05T09:33+0400
2020-05-05T17:05+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/27/20002749_0:85:1600:985_1920x0_80_0_0_f785f4e96de31540acd327dc08a5994e.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2000/27/20002749_89:0:1513:1068_1920x0_80_0_0_4e94f847a28f9554c6d689dc5c42f831.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն, ինքնասպանություն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, երևան, սպանություն, ինքնասպանություն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
Ողբերգական դեպք Երևանում. հայրը երեխաներին նետել է 9–րդ հարկից, ապա ինքը նետվել
09:33 05.05.2020 (Թարմացված է: 17:05 05.05.2020) Հարևանների խոսքով` տղամարդն ամուսնալուծված էր, իր երկու զավակների հետ ապրում էր Երևանի ՀԱԹ թաղամասում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Երևանում տղամարդն իր 8 և 5 տարեկան երեխաներին նետել է շենքի 9–րդ հարկի պատուհանից, ապա ինքն է նետվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները
Shamshyan.com-ի տեղեկություններով` դեպքի վայր հասած ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, նա ամուսնալուծված էր։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:
Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից
Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: