ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում արկ է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են մայիսի 4-ին` ժամը 17:45-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է:
Արտառոց դեպք Կոտայքում․ բանջար հավաքող կինը հակատանկային նռնակ է գտել