00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինասյանն ասել է, թե ինչ է արել հայրենիքի համար և ինչու չի գալիս Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsМикаел Минасян
Микаел Минасян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միքայել Մինասյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը դեռ չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարել էր ամիսներ առաջ։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը խոստանում է մի օր Հայաստան գալ։ Մինասյանը այս մասին հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ` պատասխանելով սոցցանցերում իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան։

«Նիկոլ Փաշինյանն արդեն ինձ մեղավոր է համարում և մարդիկ, որոնք կատարում են իր հրամանները պատրաստ են ինձ կալանավորելու և փակելու` առանց խոսելու հնարավորություն տալու։ Իմ փոխարեն դուք կգայի՞ք` իհարկե, ոչ, բայց ես գալու եմ, քանի որ ինձ համար ծանր է ապրել Հայաստանից դուրս»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` վարչապետ Փաշինյանը դեռ չի հերքել այն, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր ամիսներ առաջ: Խոսքն այն մասին է, որ ըստ Վանեցյանի` Փաշինյանն իրեն հանձնարարել էր հանդիպել Մինասյանի հետ Հռոմում։

Հարցին, թե ինչո՞ւ չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց՝ «Սերժի վախտ» խոսում էին ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Մինասյանը նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել է երկու պաշտոն՝ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, հետո արդեն դեսպան:

Իրեն ուղղված մեկ այլ հարցին՝ ինչ է արել հայրենիքի համար` Մինասյանը արձագանքեց․ «դեսպանի պաշտոնում նա ուղղակի ջախջախել է թուրքական ու ադրբեջանական լոբբին»։

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ: Դրանից հետո դատախազությունից հայտնել էին` Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին

Լրահոս
0