ԵՐԵՎԱՆ, 5 մայիsի– Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացած պացիենտը կին է։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նա 64 տարեկան էր և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է»,–տեղեկացնում են գերատեսչությունից։
Նշենք, որ մայիսի 5–ի տվյալներով`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112-ով և դարձել 2619։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 25846 թեստավորում, արդեն առողջացել են 1111–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 40 դեպք և մահվան 6 անուղղակի դեպք:
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։
Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի ` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում
Մայիսի 1-ին հայտարարվեց, որ մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն այլևս չի լինի։