00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում անհատական պաշտպանիչ արտահագուստ են արտադրում, բայց այլ խնդիր կա

© Sputnik / Asatur YesayantsМедицинский персонал инфекционной больницы Норк
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը, անդրադառնալով հատուկ FFP 3 և N 95 դիմակներին, ասաց, որ ամեն ինչ արվում է, որ դրանք տեղում արտադրվեն։ Այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարության կողմից սկսվել է բժշկական անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն։ Տեղեկությունը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ արտահագուստի արտադրությունը նախնական 100 հազար է։

Министр здравоохранения Арсен Торосян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով վարակվածներից 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ նախարարը նոր տվյալներ հայտնեց

«Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում ավելի են թանկացել հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։Մինչ այս արտադրությունները սկսելն էլ մենք ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում և մեծ քանակների ձեռքբերումներ՝ Չինաստանից։ Այս առումով, կարծում եմ, միակ խնդիրը լինելու է մոտ ժամանակներս ֆինանսական ապահովումը», - ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում երկրի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է նաև մեկնարկել։ Անդրադառնալով դիմակների հարցին` Թորոսյանը մանրամասնեց, որ Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունակական տեղի ունենա։

Նախարարը նաև անդրադարձավ FFP 3 և N 95 դիմակներին` ընդգծելով, որ  դրանք ավելի թանկարժեք են և դժվար են ձեռք բերվում, սակայն այս պահին դրանց քանակները ևս բավարար են։ Բացի այդ, այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք տեղում արտադրելու համար։ Մասնավորապես, նախարարը նկատեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։

Համավարակի օրերին ԱԳՆ-ի աջակցությամբ հայրենիք է վերադարձել ՀՀ 2035 քաղաքացի․ նախարար

«Եթե սա էլ տեղի ունենա, կարող ենք սկզբունքորեն ասել, որ պաշտպանիչ միջոցներով ինքնաբավ ենք», - ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանից ակնոցներին` Թորոսյաննը նշեց, որ այս պահին դրանց պակաս ևս չկա , առավելությունն այն է, որ դրանք մեկանգամյա օգտագործման չեն, ախտահանելուց հետո կրկին օգտագործվում են։

Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել

Հավելենք ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Լրահոս
0