ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսից ևս 2 քաղաքացի է մահացել:
«Պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Երեկ՝ մայիսի 2-ին արձանագրվել էր մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Նշենք, որ վերջին տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2386-ի: Նրանցից այս պահին փաստացի բուժում են ստանում 1312-ը, արդեն բուժվել են 1035-ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 35 և մահվան 4 անուղղակի դեպք: