ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեկ` մայիսի 1-ին, դանակահարության դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 18:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ըստ կայքի` մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ոստիկանությանը հայտնել են, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված կենտրոնի սան, 17-ամյա Վ. Դ.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շնչառական սարքավորումների տակ, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի
Ոստիկանները պարզել են, որ Վ. Դ.-ին նշված կենտրոնում դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ, 19-ամյա Կարեն Առաքելյանը, որի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Հայկաձորի խաչմերուկում կայանած բեռնատարի վրացի վարորդը մահացել է․ մանրամասներ