ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Ժամեր առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Նրանք քաղաքացիների օգնությամբ էլեկտրաենթակայանի տանիքից իջեցրել են Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին։