ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3.4 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Woldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Ամբողջ աշխարհում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակով ընդհանուր առմամբ վարակվել է 3 401 394 հոգի։ Վարակից մահացել է 239 615 մարդ, բուժվել` 1 083 816–ը։
Covid-19–ով հիվանդների առավելագույն թվով առաջատարը ԱՄՆ–ն է, որտեղ վարակվել է 1 131 492 մարդ, ԱՄՆ–ին հաջորդում են Իսպանիան (242 988 վարակված անձ) և Իտալիան (207 428)։
Առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան (177 454), Ֆրանսիան (167 346), Գերմանիան (164 077), Թուրքիան (122 392), Ռուսաստանը (114 431), Իրանը (95 646)։ Տասնյակի վերջին հորիզոնականում է Բրազիլիան (92 202)։
Հատկանշական է, որ Չինաստանը, որտեղից տարածվել էր վարակը, վերջին մեկ օրվա ընթացքում դուրս է մնացել առաջին տասնյակից։
ՌԴ քաղաքաշինության նախարարն ու փոխնախարարը կորոնավիրուսով են վարակվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները