ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ուկրաինայում 56 տարեկան հասակում մահացել է «Ֆրիսթայլ» խմբի մեներգչուհի Նինա Կիրսոն: Տեղեկությունը հայտնել է նրա քույրը ՝ Ալան:
«Մեկ ժամ առաջ սիրելի քույրս մահացավ. .. », - Facebook-ում գրել է նա։
Խմբի անդամ Սերգեյ Կուզնեցովն էլ նշել է, որ Կիրսոն մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
2018 թվականի ամռանը հայտնի էր դարձել, որ երգչուհին ուղեղի կաթվածից հետո բարդ վիրահատություն է տարել և կոմայի մեջ ընկել։
Կարանտին «հայկական ձևով». ռուսաստանցի օպերային երգչուհին չի հասցնում ձանձրանալ
«Ֆրիսթայլ» խումբը մեծ ճանաչում ուներ 1990-ական թվականներին: Առավել հայտնի էին «Белая метелица», «Ах, какая женщина», «Больно мне, больно» երգերը։