00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռավար կրթությունը ձևակա՞ն էր, կամ ինչու են աշակերտները դժգոհ նախարարության որոշումից

© Sputnik / Gor MargaryanУченик 8-го класса во время онлайн обучения
Ученик 8-го класса во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրակրթական դպրոցներում տարեկան ամփոփիչ գնահատականը որոշվելու է առաջին կիսամյակում և մինչև մարտի 13-ն աշակերտի ստացած գնահատականներով։ Sputnik Արմենիան փորձել է պարզել`ինչու՞ են այս որոշումից դժգոհ աշակերտներն ու ծնողները և ինչ են ասում փորձագետները։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Ինչու՞ սովորել, առաջադրանքները կատարել, եթե միևնույն է՝ աշխատանքդ հաշվի չեն առնելու։ Այս նախադասությունը վերջին օրերին շատերի տանն է հնչում։ Այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց, որ հանրակրթական դպրոցներում տարեկան ամփոփիչ գնահատականը որոշվելու է մինչև մարտի 13 ստացած գնահատականների և առաջին կիսամյակի տվյալներով, աշակերտներից շատերը խոր հիասթափություն ապրեցին՝ բա ինչ էին անում վերջին՝ գրեթե երկու ամիսների ընթացքում։ 

14-ամյա Անահիտ Բոյաջյանը Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում է սովորում: Նախարարության որոշումից  հետո  հիասթափություն է ապրել։

Дезинфекционные работы в Шираке - Sputnik Արմենիա
Գործատուն կարող է չվճարել պարապուրդի համար. իսկ ի՞նչ կարող է պահանջել աշխատողը դրա դիմաց

«Կարանտինի այս ամբողջ ընթացքում ես շատ լուրջ օնլայն պարապել եմ ուսուցիչների հետ և բարձր գնահատականներ եմ ստացել։ Ցավում եմ, որ իմ բոլոր ջանքերն իզուր եղան: Ես շատ եմ աշխատել և հույս ունեի, որ իմ տարեվերջյան ամփոփիչ  գնահատականները կկարողանամ բարձրացնել, որովհետև ավարտական դասարանում եմ սովորում»,- պատմում է Անահիտն ու ավելացնում, որ սա ոչ միայն իրեն է վերաբերում, այլև համադասարանցիներից շատերին, որոնք ջանում էին գնահատականներն ավելի լավը դարձնել, բայց, ավաղ…

Նանե Մանուկյանի որդին երկրորդ դասարանում է սովորում՝ գերազանց գնահատականներով.ԿԳՄՍ կայացրած որոշումը երեխայի տարեկան ամփոփիչ գնահատականի վրա չի ազդելու, բայց որպես ծնող վրդովված է որոշումից։

Դասարանի մյուս աշակերտների ծնողների հետ միասին նույնիսկ բաց նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով վերանայել նախարարության որոշումը։ Ծնողների խոսքով՝ երեխաները մեծ ոգևորությամբ էին կատարում հանձնարարությունները, սակայն հիմա ոգևորությունը մարել է, քանի որ չի խրախուսվում այդ դասընթացների հետագա շարունակությունը:

«Գնահատականը խրախուսման մեթոդ է, երեխաները զրկվում են այդ հնարավորությունից: Մենք հասկանում ենք,  որ կան երեխաներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել դասընթացները շարունակել օնլայն հարթակում, ուստի խնդրում ենք Ձեր առաջարկը թող վերաբերվի այդ երեխաներին»,- նշում են ծնողները։

Սերժ Թանկյանը միացել է հայ դպրոցականներին օգնելու արշավին

Արմինե Ալեքսանյանի որդին արդեն ութերորդ դասարանում է սովորում։ Թեպետ նրանց դպրոցը երկար տարիներ է՝ նաև էլեկտրոնային ուսուցման եղանակով է դասապրոցեսը կազմակերպում, բայց ամբողջովին հեռավար կրթությանն անցնելն անհասկանալի մի բան էր։ Նշված ժամին ամբողջ դասարանը պետք է օնլայն լինի՝ ուսուցչի հետ դասն անցնելու համար, բայց մեկ անգամ չէ, որ Արմինեն նկատել է՝ այդ ժամին օնլայն կարող է լինել, օրինակ, միայն իր որդին, դասաժամին էլ առարկայի հետ կապ չունեցող թեմաներով խոսեն։

Ученик средней школы имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Աշակերտներին նման «լավություն» պետք չէ. քննությունները հանելն անարդարություն է. փորձագետ

«Առանց այն էլ հեռավար կրթությունից դժգոհ էի, հիմա էլ այս որոշումը։ Տղաս քմծիծաղով ասում է՝ էլ ինչի համար սովորեմ, եթե գնահատականն էլ արդեն հաշվի չեն առնում»։

Արմինեն պնդում է՝ որքան էլ երեխան գնահատականի համար չսովորի, այլ՝ գիտելիքի, բայց գնահատականը շարունակում է խրախուսում լինել աշակերտի համար, իսկ ծնողի համար էլ երեխայի դպրոցական գիտելիքների, սովորել- չսովորելու չափորոշիչ։

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ եթե սա արվում է  հեռավար դասերին չմասնակցած աշակերտների 20-25 տոկոսի համար, ապա սովորական կրթության դեպքում էլ կան աշակերտներ, որոնք չեն սովորում, բայց այն ժամանակ նրանք այդքան ակնհայտ չեն երևում, դասարանում պարզապես լուռ նստում են, իսկ հիմա սա ավելի ակնհայտ դարձավ։

«Այս իրավիճակում լավագույնը կլիներ ուսուցիչներին թույլ տալ որոշել։ Կարելի է երկու դեպքերի համար տարբեր որոշումներ կայացնել։  Այն աշակերտները, որոնք չէին մասնակցել հեռավար կրթությանը, կարող էին գնահատվել մինչև մարտի 13 -ը ստացած գնահատականներով, իսկ մյուսները`գնահատվեին ամբողջ ընթացքի համար։ Այդպես աշակերտների հանդեպ խտրականություն էլ չէր լինի»,–ասում է  Խաչատրյանը։

Մխիթարյան. «Հեռավար ուսուցման հարցում որոշակի դրական տեղաշարժ կա»

Կրթության հարցերով մեկ այլ փորձագետի` Ատոմ Մխիթարյանի կարծիքով էլ` որոշումը պետք է թողնվեր դպրոցներին և նաև կիսամյակը երկարացվեր՝ հնարավորություն տալով դպրոցականներին գոնե կարճ ժամանակահատված դպրոց հաճախել։ Դա կարելի էր անել փոքր խմբերով, սոցիալական հեռավորություն պահպանելով, ինչը հնարավորություն կտար դեմ առ դեմ ուսուցման։ Ըստ փորձագետի՝ այս որոշումը կարծես ցույց տա, որ հեռավար կրթությունը ձևական մի բան էր և դրա արդյունավետությունը, փոխանցված գիտելիքները գնահատելու համար մշակված հստակ չափորոշիչներ չկան։

Ученик-филиппинец Пиер Роджер Кудачян в школе им. Ашота Навасардяна - Sputnik Արմենիա
Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

Մխիթարյանը դժգոհ է որոշումից նաև որպես ծնող. նրա երկու երեխաների մոտ էլ հիասթափություն է առաջացել։ Չէ որ գնահատականը նաև ընկերների հետ մրցակցելու, ավելի լավ սովորելու խրախուսանք է։ Առջևում դեռ մի քանի շաբաթ կա, բայց աշակերտներից շատերն արդեն մտածում են՝ իսկ ինչու սովորել, եթե միևնույն է՝ դա հաշվի չի առնվելու։

Facebook-ի իր էջում դժգոհություն է արտահայտել նաև «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն, լրագրող, մանկավարժ Կարին Տոնոյանը։ Ըստ նրա՝ հենց ԿԳՄՍ որոշումն է անհավասար պայմաններ ստեղծում հանրակրթական դպրոցների աշակերտների համար, երբ հեռավար կրթության պայմաններում անտեսվում է աշակերտների մեծամասնության կատարած ահռելի աշխատանքն ու ստացած գնահատականները։ Նա կասկած է հայտնել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած 20-25 տոկոս աշակերտների մեջ կան այնպիսիք, որոնք ոչ թե տեխնիկական պատճառներով չեն մասնակցել դասերին, այլ ծուլության ու անպատասխանատվության։

Ինչ է արվում մարզերում հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների խնդիրը լուծելու համար

«Դուք ասում եք՝ մինչև մարտի 13-ը, իսկ եթե երեխան գնահատական չունի՞, նախորդ կիսամյակո՞վ փակել, բայց դա եղա՞վ տարեկան գնահատական, չէ, որ դա մեկ կիսամյակի արդյունք է, խախտում ենք կրթության մասին օրե՞նքը: Կամ այդ դեպքում ինչի՞ համար էին էլ մատյաններում հեռավար կրթության օրերին ստացած գնահատականների անցկացման պահանջն ու ուսուցիչների գերզբաղվածության վրա այդ նոր հոգսի ավելացումը»,- գրել  է նա։

Ի դեպ, վերջին որոշմամբ հակասություն է ծնվում հենց  ԿԳՄՍ նախարարության հայտարարությունների միջև։ Մի կողմից պարբերաբար խոսվում է հեռավար կրթության արդյունավետության մասին, մյուս կողմից՝ դրա գնահատականներն անտեսվում են՝ մի տեսակ տպավորություն ստեղծելով, որ հեռավար կրթության ու դրա արդյունավետության հանդեպ վստահություն հենց ինքը՝ նախարարությունը չունի։

Լրահոս
0