00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը

© Sputnik / Asatur YesayantsУченик-филиппинец Пиер Роджер Кудачян в школе им. Ашота Навасардяна
Ученик-филиппинец Пиер Роджер Кудачян в школе им. Ашота Навасардяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռավար կրթության հետ կապված մի շարք խնդիրներ կան. աշակերտներից բոլորը չէ, որ անհրաժեշտ սարքեր ունեն, դիմորդներն էլ մտահոգ են քննությունները հանձնելու առումով։ Sputnik Արմենիան ներկայացնում է հեռավար կրթության մասին կարծիքներ` տարբեր կողմերից։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն երկու շաբաթ է` աշակերտները և ուսուցիչներն առավոտյան արթնանում ու գոնե մինչև գոտկատեղ փորձում են լավ տեսք ունենալ` առցանց դասերի պետք է մասնակցեն։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված մարտի 12-ի երեկոյան որոշվեց` հաջորդ օրվանից հետաձգվում են դասերը։

Բոլորն անցան առցանց ուսուցման, չնայած Հայաստանի փորձն այդ առումով այնքան էլ մեծ չէ։ Sputnik Արմենիան զրուցել է ինչպես մարզերի, այնպես էլ երևանյան դպրոցների աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև կրթության ոլորտի փորձագետի հետ` պարզելու համար, թե ի՞նչ խնդիրներ կան հեռավար ուսուցման համակարգում և որքա՞ն է աշակերտների ընդգրկվածությունը։

Հեռախոս, համակարգիչ, ինտերնետ. մարզերում խնդիրներ կան

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը, որը նաև անգլերեն է դասավանդում, հայտնեց, որ իրենց դպրոցի 82 աշակերտներից 70-ն են մասնակցում հեռավար դասերին (շուրջ 85 տոկոսը)։

Генеральный директор Zoom Эрик Юань на церемонии открытии Nasdaq (18 апреля 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել

«Մինչև հեռավար դասերին անցնելը, ուսուցիչներով հեռավար ժողով արեցինք` որոշելով մեր անելիքը։ Ես հեռավար ուսուցման փորձ ունեմ, ուստի արագ կազմակերպվեցինք»,–ասաց Պապյանը։

Նա հայտնեց նաև, որ ուսուցիչների հետ կապված որևէ խնդիր չկա` ապահովված են ինչպես ինտերնետով, այնպես էլ համակարգիչ–հեռախոսներով։ Սակայն, ցավոք, 12 աշակերտ դուրս է մնացել կրթական պրոցեսից, քանի որ չունեն կա՛մ ինտերնետ, կա՛մ էլ հեռախոս (սմարթֆոն) /համակարգիչ։ Ուսուցիչները, սակայն, փորձում են լուծել այս աշակերտների խնդիրը` կապ են հաստատում նրանց ծնողների հետ ու զրույցի միջոցով փորձում բացատրել դասն ու առաջադրանքները։

Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հրաչ Գալստյանն անկեղծանում է` մեկումեջ է հեռավար կրթության ժամանակ տված առաջադրանքներն անում, ինչպես առհասարակ դասերի ժամանակ։ Հրաչը, սակայն, հեռավար դասերին միանալու հնարավորություն է ունեցել միայն, երբ «Հայոց պատմության» ուսուցչուհին` Անուշիկ Գալստյանը, իր հեռախոսը տվել է աշակերտին։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

«Դասերը նորմալ են անցնում, մեկ–մեկ կապը լավ չի լինում, բայց անջատում ենք, նորից միացնում ու էլ չի կտրտում։ Դասատուներն առաջադրանքներ են տալիս, մենք էլ ինչքան հասցնում ենք` անում ենք։ Տնայինները շատ են լինում, բոլորը հասցնել չեմ կարող»,–պատմում է աշակերտը։

Տղան նաև ասում է, որ հեռավար դասերը խանգարել չի լինում. այ, իսկական դասերի դեպքում այլ հարց է։

Երևանում խնդիրներն այլ են

Երևանի Նար–Դոսի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Մելսիդա Ռուբենյանը հայտնեց` իրենց դպրոցում հեռավար դասերին աշակերտների ընդգրկվածությունը 95.8 տոկոս է կազմում։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանք ունեն տեխնիկական համապատասխան միջոցներ։

Президент Армен Саркисян принял руководителя Всемирной продовольственной программы ООН в Армении Елену Милошевич (25 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նախագահը կրկին դասախոսի դերում էր. ինչ է նա հանձնարարել ուսանողներին և ինչ խոստացել

«Ուսուցիչներն աշակերտների հետ կապ են հաստատում տարբեր կերպ` Skype, Viber, Zoom, Messenger օգտագործելով։ Բնականաբար, եթե ժամանակ լիներ, ավելի լավ կպատրաստվեինք այս ամենին, սակայն ուսուցիչներն անում են` ինչ կարող են։ Բացի այդ, ծնողներն էլ են օգնում մեզ` ստեղծելով պայմաններ, որ աշակերտները հնարավորինս մեկ հարթակում դասերն անցկացնեն»,–ասաց Ռուբենյանը։

Հեռավար դասերը, սակայն, ըստ նրա, ավելացնում են ծանրաբեռնվածությունը ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ Երկուսն էլ անսահմանափակ ժամանակով են աշխատում, քանի որ կանխավ չեն պատրաստվել այս ամենին։

Դպրոցի տնօրենը նշեց, որ այնքան էլ ճիշտ չի լինի ասել, որ դասապրոցեսնը 100 տոկոսով կայանում է, սակայն ժամանակը ցույց կտա` հավելյալ դասերի կարիք կլինի, թե ոչ։

Երևանի դպրոցներից մեկում սովորող Անի Հայրապետյանը մտահոգ է` այս տարի պետք է բուհ ընդունվելու համար քննություններ հանձնի, սակայն շուրջ մեկ ամիս է` դասերը չեն անցկացվում այն տեմպով, ինչ նախկինում էր։ Անին կրկնուսույցի մոտ չի պարապում, և, նրա խոսքով, հեռավար դասերի ժամանակ ուսուցիչներն ավելի շատ հանձնարարություններ են տալիս, քան հասցնում են բացատրել։ Աշակերտուհին ասում է` եթե անցողիկի շեմը կամ երկրորդ կիսամյակում անցնող դասերից թեստերում առկա հարցերը չնվազեցնեն, դիմորդների «բանը բուրդ է»։

Հեռավար կրթություն. լավ փո՞րձ, թե՞ սթրես

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է` հեռավար կրթության գլխավոր խնդիրն այն է, որ ոչ բոլոր աշակերտներն են կարողանում ընդգրկվել ուսումնական գործընթացում` տեխնիկական սարքեր կամ ինտերնետ կապ, այդ թվում` որակյալ կապ չունենալու պատճառով։ Նրա խոսքով` երեխաների շուրջ 20-30 տոկոսը դուրս է մնում կրթական համակարգից։ Բացի այդ, ուսուցիչների համար էլ բավական ծանր ժամանակ է` նրանց մի մասը պատրաստ էր այս պրոցեսին, սակայն մի մասն էլ չեն տիրապետում տեխնոլոգիական հմտություններին։ «Հիմա ուսուցիչները ծանրաբեռնված են ու ավելի շատ են աշխատում, քան նախկինում։ Բացի այդ, խնդիրներ են առաջանում աշակերտներին դասապրոցեսին ներգրավելու, աշխատանքները ստուգելու հարցում։ Այս աշխատելաոճը ցածր վարձատրվող ուսուցիչների համար բավական սթրեսային է»,–ասաց Խաչատրյանը։

Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян читает сказку Туманяна Кот и пес в библиотеке имени Хнко Апера (19 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ուսուցիչները կորոշեն` հեռավար դասերից հետո լրացուցիչ դասաժամերի կանցնեն, թե ոչ. նախարար

Կրթության մասնագետը նշում է` հեռավար կրթությունը կարող է խնդիրներ առաջացնել այն դիմորդների համար, որոնք կրկնուսույցի մոտ չեն պարապում ու դպրոցի գիտելիքներով են քննություն հանձնելու, սակայն հիմա համակարգիչ չունենալու պատճառով դասերը բաց են թողնում։ Խաչատրյանի խոսքով` խնդիրը լուծելու համար պետք է 9-րդ և 12–րդ դասարանների քննական առարկաների համար կանոնավոր հեռուստադասեր արվեն և, ըստ նրա, լավ կլինի` նախարարությունը քննական թեստերից հանի երկրորդ կիսամյակի առաջադրանքները։

«Առցանց դասերի խնդիրներից մեկն էլ այն է, որ ուսուցիչը պետք է նախապես մշակված նյութեր ունենա, օրինակ, դասի բացատրությունը ձայնագրի, որ դրա վրա ժամանակ չծախսի։ Սակայն հիմա ուսուցիչը խնդիր է ունենում 45 րոպեի ընթացքում ասելիքը տեղավորելու։ Եթե հեռավար կրթությունն իրականացվի պրոֆեսիոնալ ձևով, այն կարող է նաև ժամանակ խնայել»,–կարծում է Խաչատրյանը։

Սերոբ Խաչատրյանն ասում է նաև, որ 12-րդ դասարանցիների քննությունները պետք է ժամանակին անցկացվեն, քանի որ դրանց հետաձգումը կարող է խնդիրներ առաջացնել զորակոչի համար։

Աշակերտների միայն 80 տոկոսն է կարողանում մասնակցել հեռավար դասերին. նախարար

Կրթության փորձագետն անդրադարձավ նաև հեռավար կրթության դրական կողմերին` ասելով, որ իրականում սովորելու լավագույն ձևը փորձության ենթարկվելն է։ Խաչատրյանը կարծում է` այս մի քանի օրերի ընթացքում հեռավար կրթության առումով մեր ուսուցիչներն ավելի շատ բան սովորեցին, քան նախորդ տարիներին։ Այս փորձառությունը, նրա հավաստմամբ, մեր կրթական համակարգն ավելի է ուժեղացնելու։

Համապատասխան սարքերի խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են` հեռավար կրթության համակարգում աշակերտների ընդգրկվածությունը 80 տոկոսի է հասնում։ Կրթությունից դուրս մնալու պատճառը համապատասխան սարքավորումներ չունենալն է։ Նախարարությունն այժմ սկսել է համակարգչային սարքերի հավաքագրում` ուսուցիչներին ու աշակերտներին օգնելու համար։ Ըստ նախարարության տվյալների` մարզերում առնվազն 21 000 սարքերի` հեռախոս, վայ–ֆայ, համակարգչի կարիք կա։

Ի դեպ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով արտակարգ դրություն է սահմանվել մինչև ապրիլի 14–ը։

Լրահոս
0