00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կասկածյալ կամ մեղադրյալ չճանաչված անձի գույքի սահմանափակումները վիճահարույց են. Դանիելյան

© Photo : Mane Ananyan Геворг Даниелян
Геворг Даниелян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը խոսել է իր` ՍԴ-ում լիազոր ներկայացուցչի կարգավիճակով Քրեական դատավարության օրենսգրքում ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու մասին։
Դանիելյան. «Կասկածյալ կամ մեղադրյալ չճանաչված անձանց գույքի սահմանափակումները վիճահարույց են»

Գևորգ Դանիելյանի փոխանցմամբ` պատրաստվել է բավականին հաջող դիմում։ Թեև պարոն Դանիելյանը չի մասնակցել դրա պատրաստմանը, սակայն հանգամանորեն ծանոթացել է բովանդակությանն ու եկել այն եզրակացության, որ դա շատ հիմնավոր ու գրագետ փաստաթուղթ է, հետևաբար ինքը կարող է հաջողությամբ այն ներկայացնել Սահմանադրական դատարանում։

«Նույնիսկ նիստի հետաձգումը գործին չի խոչընդոտի։ Երբ ըստ էության քննարկելու լինենք օրինագիծը, կընդգծենք, որ այսօր  էլ գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն կասկածյալ կամ մեղադրյալ չճանաչված անձանց գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառել, մասնավորապես` կարելի է կալանք  դնել այդ գույքի վրա, եթե հարկ է լինում ապահովելու բռնագանձման ենթակա գումարը որպես ապացույց ճանաչելու համար։ Այսինքն` խոսքն ընդամենը լրացուցիչ սահմանափակման մասին է։ Եվ քանի որ այդ սահմանափակումները մեր մոտեցմամբ խիստ վիճահարույց են, հետևաբար այստեղ իրավական վտանգի մասին խոսելը պարզապես հիմնավոր չեմ համարում»,– նշում է արդարադատության նախկին նախարարը։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի մասին աղմկահարույց օրենքը

Գևորգ Դանիելյանն ուսումնասիրել է միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը, որոնցում այս կամ այն չափով արտացոլված է նմանատիպ խնդիր և տեղյակ է նաև, թե վերջին հաշվով վերջնական ինչ սպեկտր ունի տվյալ օրինագիծը։ Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը նշված ուղղությամբ պետք է լինի հնարավորինս արդյունավետ։

«Ինչպես նշում է նաև ՀՀ նախագահը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի որևէ իրավական, կազմակերպչական կամ ցանկացած բնույթի խոչընդոտ տվյալ ոլորտում չլինի։ Սա միանշանակ քննարկման ենթական հարց չէ։ Բայց ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների պահանջներին, ապա այստեղ հարցն առնչվում է նրանց կողմից ընդունված իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերին համապատասխանեցնելուն, ինչի հետ կապված ունենք լրջագույն վերապահումներ»,– ասում է արդարադատության նախկին նախարարը։

Հարուստները կարող են շարունակել բարգավաճել. նախարարն ասաց, թե ում գույքն է բռնագանձվելու

Գևորգ Դանիելյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերից որևէ մեկում բացարձակապես խոսք չի գնում, օրինակ, խուզարկության մասին, հետևաբար, ըստ Դանիելյանի, առաջարկվում է նոր քրեադատավարական լծակ, քննչական մի գործողություն, որը նախկինում նախատեսված չէր և՛ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, և՛ միջազգային փորձում, և ինքնուրույն վերցրած չի կարող իրավաչափ համարվել։

«Խոսքը վերաբերում է մի այնպիսի ոլորտում տվյալներ ձեռք բերելուն, օրինակ` բանկային գաղտնիքի վերաբերյալ, որտեղ խուզարկությունն անհամատեղելի է։ Մենք մեծ չափով կվտանգենք ոչ միայն բանկային համակարգը, այլև ֆինանսավարկային ողջ քաղաքականությունը, ուստի խուզարկությունն այստեղ ընդհանրապես պիտանի գործիք չէ»,– նշում է Գևորգ Դանիելյանը։

Председатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн - Sputnik Արմենիա
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Նա խոսում է ևս մեկ անհամապատասխանության մասին, որն առնչվում է ծանր հանցագործություններին։ Քրեական դատավարության 172-րդ հոդվածում լրացում նախատեսող մասը նախատեսում է 70–ից ավելի հոդվածներ, որոնց մեծ մասը բացարձակապես ծանր հանցագործություններ չեն։ Դրանք, ըստ նրա, ոչ միայն միջին ծանրության հանցագործություններ չեն, այլև ավելի նվազ նշանակություն ունեն։ Կան նույնիսկ այնպիսի հանցագործություններ, որոնք միայն տուգանք են նախատեսում։ 

Ըստ Դանիելյանի, եթե խոսվում է լրջագույն սահմանափակումների մասին, առնվազն պետք է նկատի ունենալ ծանր հանցագործությունները, մինչդեռ մեծ ցուցակը, որն, ըստ էության, առնչություն չունի կոռուպցիոն հանցագործությունների հետ, ուղղակի որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Եթե կան այնպիսի մոտեցումներ, թե վերոհիշյալ հանցագործությունները ևս վտանգավոր են, ուրեմն, Դանիելյանի համոզմամբ, պետք է նախապես վերանայվեր վերաբերմունքը դրանց նկատմամբ։       

Լրահոս
0