00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը փոխկապակցված են. մարզպետը մանրամասներ է հայտնել

© Photo : press office of Shirak AdministrationГубернатор Ширака Тигран Петросян (справа) совершает обход по центру Гюмри (27 марта 2020). Гюмри
Губернатор Ширака Тигран Петросян (справа) совершает обход по центру Гюмри (27 марта 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող քայլերի, մարզում տիրող իրավիճակի, պատրաստվածության և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի– Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզում կորոնավիրուսի դեպքերի ճնշող մեծամասնությունը փոխկապակցված են, կա հիմնական 2 օջախ՝ մեկը` Գյումրիում, մյուսը`Անի համայնքում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաղորդեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նրա հետ զրուցել ենք մարզում համաճարակային իրավիճակի և իրականացվող քայլերի մասին։

Колбы с реагентами для экспресс-тестов на коронавирус в лаборатории - Sputnik Արմենիա
Մոմավաճառ, տաքսու վարորդ, դեղատան աշխատող. Շիրակում վարակի նոր աղբյուրներ են բացահայտվել

«Հիմնական տարածման միջավայրն ընտանեկան ու աշխատանքային հարաբերությունների տիրույթն է: Քիչ դեպքեր կան, որ կոնտակտին ոչ սերտ շփման միջավայրի տիրույթում են գտնվում»,–ասաց Պետրոսյանը:  

Նշենք, որ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 67 քաղաքացի, նրանցից 60 Շիրակի մարզի բնակիչներ են, 13 հիվանդ տեղափոխվել է Երևան: 10 մարդ առողջացել է, մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը մոտ 100 հիվանդի հնարավորություն ունի: Sputnik Արմենիայի այն հարցին, թե պացիենտների թվի ավելացման դեպքում, ինչ այլընտրանքային տարբերակ կա մարզում, պատասխանատուն տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում դիտարկել են այն կառույցները, որոնք, կարիքի դեպքում, կարող են վերածվել կորոնավիրուսային հիվանդության սպասարկման  միջավայրի: «Մեր կողմից առաջարկ եղավ երկարաժամկետ հեռանկարում դիտարկել Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը, իհարկե, որոշակի բարեկարգման աշխատանքների խնդիր կա»:

Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու վտանգ չկա. Թորոսյան

Մարզի շատ  բուժհաստատություններ ունեն ոչ միայն ախտահանման, այլ նաև շենքային պայմանների բարելավման կարիք: Սրան զուգահեռ կարևորվում է նաև բուժանձնակազմի պատրաստվածությունը դեպքերին ճիշտ արձագանքելու համար:

Сотрудник клиники проверяет биоматериал пациентов на наличие коронавируса - Sputnik Արմենիա
«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

«Շարունակաբար դիմում ենք տարբեր ծրագրերով պաշտպանիչ միջոցներ ձեռքբերելու համար, քանի որ հիվանդանոցների ֆինանսական միջոցները բավարար չեն դրանց շարունակական ապահովման համար։ Եթե վարակի առաջին ալիքի դեպքում այդ ռեսուրսը բավարարում էր, հիմա պետության մասնակցությունը անհարժեշտ է»,-նշեց մարզպետը` վստահեցնելով որ նախարարությունը ոլորտային հիվանդանոցներին,  այդ թվում Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցին ապահովում է պաշտպանիչ միջոցներով։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումերին ու այս օրերին բանկերի մոտ տիրող իրավիճակին`մարզպետը նշեց՝ հերթերի կառավարման գործում փորձ արվում է ոստիկանությանը ներգրավել, բայց ոչ միշտ է հաջողվում կանխել դրանց գոյացումը: «Մի քանի գործոն ազդում են այդ իրավիճակի վրա՝ պետական աջակցության շահառուների մեծ թիվը, տրամադրվող աջակցությունն օր առաջ վերցնելու հանգամանքը, բանկերի ոչ լիարժեք ներուժով գործելը:   Փորձում ենք  քայլեր ձեռնարկել հերթերը բացառելու համար»,–հավաստիացրեց մարզպետը:

Ատամնաբուժարանները կարող են վերսկսել աշխատանքը

Վերջում անդրադառնալով վարակի հետևանքով սպասվելիք տնտեսական խնդիրներին` Պետրոսյանը նշեց, որ մի քանի ոլորտներ, որոնք մարզի համար հեռանկարային էին ու  որոշակի ակտիվություն էին արձանագրում, այս փուլում  խնդրահարույց վիճակում են: Որոշ ոլորտներում  մարզպետը նոր վերակազմավորում է ակնկալում:

Լրահոս
0