00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Армении Серж Саргсян на заседании "апрельской комиссии" в парламенте (16 апреля 2020). Еревaн
Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգյանի խոսքով` կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։ Նման կերպ է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այսօրվա հայտարարությունը։

Գևորգյանը հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է:

«Մի ամբողջ պետություն և նրա իրավական համակարգը սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում անգամ սեփական քմահաճույքներին ու անձնական վրեժխնդրությանը ծառայեցնելու մարմաջով տառապող ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։ Այդ հարթության մեջ դրանք մեկնաբանման ենթակա չեն»,–ասված է երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:

Микаел Минасян - Sputnik Արմենիա
Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Հիշեցնենք, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (ՀՀ նախկին ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) հայտարարություն էր տարածել պետական մակարդակով ապօրինությունների, իր հանդեպ ճնշումների վերաբերյալ։ Դրան հաջորդել էր Մանե Գևորգյանի հայտարարությունը, որտեղ էլ անդրադարձ էր կատարվում Սերժ Սարգսյանին և նրա փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Գևորգյանն ասել էր, որ վարչապետն ակնկալում է` իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Լրահոս
0