00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղադրանք է առաջադրվել 2 ոստիկանի. ծեծով ցուցմունք կորզելու գործի նախաքննությունն ավարտվեց

© Sputnik / Mikael GabrielyanАвтомобиль патрульной службы полиции Армении
Автомобиль патрульной службы полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Премьер-министр Никол Пашинян торжественном заседании, посвященном Дню полиции Армении (16 апреля 2019). Ереван - Sputnik Արմենիա
«Ոստիկանը պետք է վստահություն ներշնչի»․ Փաշինյանը շնորհավորել է իրավապահներին

«Հիմնավորվել է, որ 2008թ–ի նոյեմբերին ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած Ն. Ս.-ն խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված գործողություններ։ Նրանք դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, 2008թ–ի նոյեմբերի սկզբին՝ իր աշխատասենյակում, վերը նշված բաժանմունքի պետ Վ. Ն.-ն նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում` ավագ օպերլիազոր Ն. Ս.-ի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Դրանից հետո Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ Վ. Ն.-ն, Ն. Ս.-ի և այլ ծառայողների հետ նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել ֆիզիկական ցավ:

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Վ. Ն.-ին և Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը։

Իրավապահները ոստիկան սպանած բանդա են բացահայտել. «Ժողովուրդ»

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ:

Հիշեցնենք` անցած տարվա նոյեմբերի 23–ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում մի տղամարդուց։

Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ

2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Լրահոս
0