00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցВизит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток
Визит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ կորոնավիրուսը վտանգել է միլիոնավոր մարդկանց կյանքը, բայց բոլորը խոսում են մի մարդու առողջական վիճակի մասին։ Ընդ որում` դա կորոնավիրուսի հետ որևէ կապ չունի։
Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Այո, խոսքը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին է, որը, կարելի է ասել, անհետացել է, և արդեն երկար ժամանակ է` նա հանրության առջև չի հայտնվում։

«Сила и душа народа»: Ким Чен Ын подарил Путину меч - Sputnik Արմենիա
Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ

Նրա առողջության հետ կապված առաջին կասկածները հնչեցին այն բանից հետո, երբ 36-ամյա առաջնորդը ապրիլի 15-ին չմասնակցեց, այսպես կոչված, Արևի օրվա տոնակատարություններին։ Այդ օրը նշվում է նրա պապի՝ Կիմ Իր Սենի ծննդյան օրը։ Դա Հյուսիսային Կորեայի գլխավոր տոնն է, որին Կիմ Չեն Ինը միշտ ներկա է եղել։ Այսինքն՝ այս տարվա բացակայությունն աննախադեպ էր։

Աննախադեպ էր նաև այն, որ այդ օրը սովորաբար Հյուսիսային Կորեան ցուցադրում է իր ռազմական հզորությունը, հրթիռներ են արձակվում, և դրան անձամբ հետևում է առաջնորդը, որին անմիջապես էլ ցույց են տալիս հեռուստատեսությամբ։ Այս տարի նման բան չեղավ, առաջնորդը հեռուստաէկրաններին չհայտնվեց։ Ու սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ այդ մարդու հետ ինչ-որ բան է պատահել։

Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ

Ճապոնական լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ երկրի շրջաններից մեկն այցելելիս Կիմ Չեն Ինը պարզապես չի կարողացել քայլել և ընկել է։ Նրան իբր տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել սիրտը։ Ընդ որում` այսպիսի մանրամասներ են հաղորդում։ Սովորաբար, այսպես կոչված, ստենտի տեղադրումը տևում է ընդամենը մեկ րոպե, բայց վիրահատությունն իրականացնող բժիշկն այնքան է հուզվել, որ նրա ձեռքերը դողացել են, և ստենտի տեղադրումը տևել է շատ ավելի երկար՝ 8 րոպե, ինչը վատացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի վիճակը։ Եվ հիմա նա կոմայի մեջ է։

Праздничные мероприятия, посвященные 105-й годовщине со дня рождения Ким Ир Сена, в КНДР - Sputnik Արմենիա
Կիմ Չեն Ինը շրջում է Lada Priora–ով

Հարավային Կորեայում լույս տեսնող թերթերից մեկը, վկայակոչելով իր աղբյուրներին, նույնիսկ պնդել է, որ Կիմ Չեն Ինը մահացել է, սակայն թե՛ Հարավային Կորեայի, թե՛ Չինաստանի պաշտոնական մարմինները հաղորդում են, որ նման տեղեկություններ չունեն։ Մասնագետները չեն բացառում, որ առաջնորդի առողջական վիճակը կարող էր վատթարանալ, որովհետև նա թունդ ծխող է, քաշը` 140 կիլոգրամ, և տառապում է շաքարախտով։ Բայց կա նաև այլ վարկած՝ Կիմ Չեն Ինը, կորոնավիրուսով վարակվելու վտանգից խուսափելով, պարզապես նստել է իր զրահապատ գնացքը և մայրաքաղաքից տեղափոխվել կառավարական ամառանոցներից մեկը, որը գտնվում է ծովափին՝ Վոնսան քաղաքում։

Չնայած Կիմ Չեն Ինի մահվան մասին հաղորդել է նույնիսկ «Նյու Յորք Փոստ» ամերիկյան թերթը, այդուհանդերձ փորձագետները քիչ հավանական են համարում, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Բայց շատերը հարց են տալիս՝ լավ, բա ի՞նչ է լինելու, եթե այդ մարդը իրոք հեռանա կյանքից։ Չէ՞ որ Հյուսիսային Կորեայի հիմնադրումից ի վեր իշխանությունը ժառանգաբար էր փոխանցվում՝ հորից որդուն, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիայում կամ Ադրբեջանում։ Բա հիմա ո՞վ է ղեկավարելու Հյուսիսային Կորեան։

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

Ճապոնական «Իոմիուրի» թերթի վերլուծաբանը պնդում է՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն քննարկել է նման հեռանկարը և դեռ անցած տարվա վերջին որոշել է, որ արտակարգ իրադրության դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդին կփոխարինի նրա կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որն այժմ զբաղեցնում է Կորեայի միակ քաղաքական ուժի՝ Աշխատավորական կուսակցության քարոզչության և ագիտացիայի բաժնի ղեկավարի պաշտոնը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ պաշտոնը բավական համեստ է, սակայն ճապոնական լրատվամիջոցը պնդում է, որ իրականում առաջնորդի քրոջ լիազորությունները շատ ավելի ընդարձակ են, և այդ կինն իր ազդեցությամբ երկրորդն է Հյուսիսային Կորեայում։

Կորոնավիրուսային վախերը դավադրության բազմաթիվ տեսություններ են ծնել

Լրահոս
0