00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՓՄՁ–ներին տրամադրվող աջակցության պայմաններն ընդլայնվել են. ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցБанк. Биржа. Фонд. Курс валют. Процент
Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս ամիս արդեն իսկ 461 հայտ է հաստատվել։ Ընդհանուր դիմումների քանակը 1200–ն է, որոնք այս պահին ուսումնասիրվում են։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փոքր և միջին ձեռնարկատերերին տրվող աջակցության` վարկերի տրամադրման պայմաններն ընդլայնվել են, ավելին` ընդլայնվել են նաև ոլորտները, որոնց ներկայացուցիչները կարող են դիմել այդ վարկերը ստանալու համար։

«Նախկինում աջակցություն կարող էին ստանալ մշակող արդյունաբերության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների, զբոսաշրջային կամ սպասարկման այլ ծառայությունների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ Իսկ հիմա նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզների, սպորտային ակումբների, զվարճությունների կազմակերպման և շենքերի շինարարություն իրականացնողները նույնպես ծրագրի շահառու են համարվում»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` աջակցություն ստանալու պայմաններից մեկը, թե պարտադիր է, որ ՓՄՁ–ի 2019–ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չլինի տարեկան շրջանառության գումարի 10%-ից, ապա հիմա տոկոսայնության շեմը բարձրացվել է մինչև 70-ի։ Սրանից հետո, ըստ Մարգարյանի, կտրուկ ավելացրել է շահառուների թիվը։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց

Ավելին, ծրագրից օգտվելու պարտադիր պայմաններից մեկը, թե ՓՄՁ–ն պետք է ունենար բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չպետք է լիներ, նույնպես փոփոխվել է։ Այսինքն` այժմ այդ պայմանը գործում է, սակայն եթե կազմակերպությունը չի բավարարում այս պայմանին, բայց 2019–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պատմություն, ապա կարող է օգտվել աջակցությունից։

«Մարտին գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է». ՊԵԿ նախագահ

Մարգարյանը հայտնեց` այս բոլոր պայմաններին համապատասխանող կազմակերպությունները 36 ամիս ժամկետով կարող են վարկ ստանալ և առաջին 6 ամիսը որևէ վճարում չեն անելու։ Բացի այդ, առաջին երկու տարին նրանց համար վարկի համար տոկոս չի գործելու, բայց վերջին մեկ տարում ամսական 12 տոկոս պետք է վճարեն վերցրած գումարի համար։

Արդեն բավական դժգոհություններ կան. Թումասյանը` աշխատողներին տրվող աջակցության մասին

Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց` արդեն իսկ 461 ՓՄՁ–ի հայտ է հաստատվել այս ամիս` 5.2 մլրդ դրամի վարկ ստանալու չափով։ Ընդհանուր դիմումների քանակը 1200–ն է, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Մերժվել է շուրջ 300 դիմում. հիմնականում մերժվել են այն ընկերությունների դիմումները, որոնց գործունեության ոլորտը դուրս է սահմանված ցանկից։ «Վարկեր ստանալու համար ավելի շատ դիմում են մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ–ները։ Ի դեպ, ծրագրին դիմելու համար վերջնաժամկետ սահմանված չէ»,–ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ 14 ծրագիր է հաստատել, ըստ որի` այս կամ այն անձանց կամ ընկերությունների աջակցություն կտրամադրվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար։

Որոշ գործատուներ փորձում են տիրանալ աշխատողներին տրամադրվող սոցիալական աջակցությանը

Լրահոս
0