00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում

© Sputnik / David GalstyanЛевон Мнацаканян
Левон Мнацаканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի օրերին տարածքներ կորցնելու թեմային, նշեց, որ իրենց հաշվարկով` շուրջ 400 հեկտարի կորուստ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր ՀՀ Ազգային ժողովի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ ինքն իրականությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամներին։

«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին։ Իմ պատասխանները եղել են անմիջական ու անկեղծ»,–ասաց Մնացականյանը, որը 2016–ի ապրիլյան գործողությունների ժամանակ եղել է Պաշտպանության բանակի հրամանատարը։

Հարցին, թե արդյո՞ք ինքն էլ բացթողում է ունեցել, Մնացականյանը պատասխանեց` այո, և նոր հրամանատարը (խմբ.` նկատի ունի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին) հաշվի առել է այն։

Մեկ այլ հարցի, թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հայկական կողմի հաղթանակը կարո՞ղ է դրվել հարցականի տակ, Մնացականյանը պատասխանեց` ոչ։ Նրա խոսքով` ՊԲ–ն կատարել է իր առջև դրած խնդիրը, հաղթանակել։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա ցանկացած տեղ էլ անելիք կա, և ՊԲ–ն աշխատում է թերությունները շտկելու ուղղությամբ։

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան

Մնացականյանը, անդրադառնալով հայկական կողմի` Ապրիլյան քառօրյայի օրերին տարածքներ կորցնելու թեմային, նշեց, որ իրենց հաշվարկով` շուրջ 400 հեկտարի կորուստ է եղել։ Նա հայտնեց նաև, որ բացթողումների հետ կապված իրենք էլ են վերլուծություններ արել, պարզապես չի հանրայնացվել դա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչպե՞ս ստացվեց, որ ապրիլյան քառօրյայի հենց առաջին իսկ օրերին հայկական կողմն ավելի քան 100 զոհ տվեց, Մնացականյանն արձագանքեց` ապրիլի 2-5-ը 75 զոհ ենք ունեցել, որից 35-ն են ժամկետային զինծառայող եղել։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց, որ Մնացականյանի հետ 4 ժամ աշխատել են ու նույնիսկ ընդմիջում չեն արել։

«Այսօր շատ կարևոր հանդիպում ենք ունեցել։ Շատ անկեղծ պատասխաններ ենք ստացել, նույնիսկ հարցաշարում չներգրավված հարցերի ենք անդրադարձել»,–ասաց նա` հավելելով, որ մնացածը կյանքը ցույց կտա։

Ի դեպ, հանձնաժողովի նախորդ` ապրիլի 23-ի նիստին մասնակցել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանձնաժողովը հրավիրել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, սակայն նա չէր ներկայացել։

Լրահոս
0