00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցНефтяные качалки
Нефтяные качалки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը, որի նպատակը գլոբալ ֆինանսական էլիտայի օրակարգն առաջ մղելն է, աշխատում է գոնե ինչ-որ դրական բան գտնել նավթի շուկայում ստեղծված իրավիճակում։

Եվ քանի որ լսարանն առանձնահատուկ է, ապա բավարար չէ պարզապես հայտարարել, որ ռուսական տնտեսությունը տուժում է նավթի ցածր գների պատճառով, քանի որ Ատլանտյան  օվկիանոսի երկու կողմերում էլ աշխարհաքաղաքական երևույթները հարուստ ընթերցողներին մտահոգում և գրավում են միայն այն դեպքերում, երբ չի տուժում իրենց սեփական քսակը։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края - Sputnik Արմենիա
Համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է

Արդյունքում նույնիսկ Լոնդոնի առաջատար լրատվամիջոցի խմբագրության «մարդասիրական ջինգոիզմի» սիրահարները ստիպված են խոստովանել, որ առայժմ ամեն ինչ վատ է ընթանում, բայց Ամերիկան ընդհանրապես և ամերիկյան թերթաքարային հատվածը մասնավորապես մի օր վրեժխնդիր կլինեն Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից: Դե, իսկ մինչ այդ, ըստ Financial Times-ի վերապատմությունը մոտավորապես այսպիսի տեսք ունի. ամերիկյան «նավթաղբյուրի» թերթաքարային հատվածը հսկայական տառապանքների և խորը նվաստացման փուլում է, բայց երազում է հզոր ապագայի մասին։

«Նավթային արդյունաբերության թերթաքարային հատվածը, որի աճը Թրամփին թույլ է տվել պարծենալ Մերձավոր Արևելքի նավթից ԱՄՆ—ի կախվածության կրճատմամբ և արձակել էր նրա ձեռքերը Իրանից և Ռուսաստանից էներգիա արտահանողների դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, այժմ ծնկի է իջել», - ընդգծում են բրիտանական պարբերականի վերլուծաբանները:

Նավթի շուրջ ստեղծված իրավիճակը կարտելային դավադրություն է հիշեցնում. Մեդվեդև

Եվ իսկույն մի փոքր հիասթափեցնում է ոմանց, ովքեր հույս ունեն, որ Վաշինգտոնից ստացվող պետական օգնությունն արմատապես կփոխի իրավիճակը։ Բայց ինչպիսին էլ որ լինի աջակցության ձևը, նավթային հատվածի հետընթացը, հավանաբար, նույնքան ազդեցիկ կլինի, որքան դրա աճը վերջին տարիներին»:

Լրագրողների սուր գնահատականները կարելի էր վերագրել մեդիայի ներկայացուցիչների չափազանցնելու և խուճապ առաջացնելու հակմանը, սակայն միջազգային նավթարդյունահանող և նավթաթրեյդինգային ընկերությունների ներկայացուցիչները նավթային շուկայի հեռանկարները նկարագրելու համար ոչ պակաս զգացմունքային արտահայտություններ են օգտագործում:

Нефтяная качалка. Архивное фото - Sputnik Արմենիա
Brent տեսակի նավթի գինը 1999 թվականից հետո առաջին անգամ իջել է 16 դոլարից

Bloomberg գործակալությունը հայտնում է. «Երկուշաբթին (երբ նավթի գինն ամերիկյան բորսաներում բացասական դարձավ) իսկապես մարդկանց ուղեղները կենտրոնացրեց արդյունահանումը դանդաղեցնելու վրա», – հայտարարեց Trafigura Group նավթի առևտրի բաժնի համանախագահ Բեն Լաքոքը և հավելեց, որ «սա անհրաժեշտ հարված էր շուկայի դեմքին` հասկանալու համար, որ այս ամենը լուրջ է»։

Ընդհանուր առմամբ բավական ամբողջական բրիտանա–ամերիկյան տեսարան է ուրվագծվում. թերթաքարային արդյունաբերությունը ծնկի է իջել, և հարվածում են դրա դեմքին։ Ինչպե՞ս այս իրավիճակում լավատես լինել։ Լավատեսության համար ԱՄՆ Councilon Foreign Relations գլխավոր վերլուծական կենտրոնի հատուկ փորձագետներ կան։ FinancialTimes–ը ներկայացնում է Councilon Foreign Relations–ի փորձագետի դիրքորոշումը նավթային շուկայի վերաբերյալ։

«Եթե Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կարծում են, որ կարող են փակել (ամերիկյան – խմբ.) թերթաքարային արտադրությունը, սխալվում են, – հայտարարում է Էմի Մայերս Ջաֆեն։ Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, սեփականատերերին փոխելն է (թերթաքարային ընկերությունների` խմբ.)։

Կտրուկ անկումից հետո WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է

Սա բավական հայտնի դիրքորոշում է, որի շնորհիվ թերթաքարային ընկերությունների սնանկությունը դեր չի խաղում,  պարզապես փոխվում են դրանց սեփականատերերը։ Եվ նոր սեփականատերերը, որոնք արդեն հների պարտքերի բեռի տակ չեն լինի, հաճույքով կշարունակեն լցնել շուկան էժան նավթով հանուն ԱՄՆ–ի աշխարհաքաղաքական շահերի։ Այս տեսության խնդիրն այն է, որ  նոր սեփականատերեր կլինեն այն նույն վարկատուները (սկսած բանկերից կամ ներդրումային ընկերություններից և վերջացրած թոշակային ֆոնդերից), որոնց հաշվին էլ իրականացվում էր «թերթաքարային հեղափոխությունը»։

Бензоколонка - Sputnik Արմենիա
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Հենց այս վարկատուների գումարներն էին «այրվում» թերթաքարային արդյունահանման «կրակարանում» (բացարձակ անարդյունավետ ֆինանսական տեսանկյունից նույնիսկ նավթի ավելի բարձր գների դեպքում)։ Այժմ այդ վարկատուներին բաժին կհասնի վնասաբեր հանքավայրեր, և դրանց աշխատանքի շարունակման դեպքում ավելի շատ սեփական փողը կորցնելու հեռանկար կլինի (այսինքն` արդեն իսկ գրանցված կորուստներին լրացուցիչ կորուստների ավելացում յուրաքանչյուր արդյունահանած տակառի համար)։

Կարելի է փորձել կապիտալի շուկաներում ոչ այդքան խելացի ներդրողների գտնել, որոնք կվարկավորեն թերթաքարային ընկերությունների աշխատանքների շարունակությունը, սակայն դա բավական դժվար կլինի անել։ Բոլոր ոչ այդքան խելացի ներդրողները, որոնք հավատում էին թերթաքարի հեռանկարին, այդտեղ արդեն ներդրում արել են, և հենց նրանք պետք է դառնան այդ նավթային ընկերությունների ակտիվների մնացորդների կրողը զանգվածային սնանկության գործընթացում։ Եթե մնացորդների, ավելի ճիշտ «թերթաքարային կայսրության դիակների» սեփականատերեր դառնան խոշոր նավթային ընկերությունները (կարևոր չէ, ամերիկյան, թե միջազգային), դրանք ևս հազիվ թե ընդլայնեն թերթաքարային արդյունահանումը, որի պատճառով ընկան իրենց սեփական բաժնետոմսերի գները, ինչպես նաև կրճատվեցին դրանց սեփականատերերի դիվիդենտները։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տեղեկատվության գործակալության (EIA) գնահատականներով` ԱՄՆ–ն կվերադառնա նավթի նետտո-ներմուծողի կարգավիճակին արդեն 2020 թվականի վերջին։

Армен Ктоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քթոյան. «Տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»

FT–ի լրագրողները որպես լավատեսական սցենար կանխատեսում են նավթի գնի աճ մինչև մեկ բարելի դիմաց 80 դոլար և ԱՄՆ թերթաքարային հատվածի վերածնունդ։ Պետք է խոստովանել, որ սա իսկապես հավանական սցենար է, միայն թե այն պետք չէ մեկնաբանել որպես Էր–Ռիյադի կամ Մոսկվայի  պարտություն, քանի որ 80 դոլար մեկ բարելի դիմաց բավական հետաքրքիր և շահավետ գին է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ու նաև ՕՊԵԿ–ի մյուս երկրների համար։ ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցները երբեք ամերիկյան նավթային արդյունաբերության այդ հատվածը «վերացնելու» խնդիր չեն ունեցել։

Խնդիրն ամերիկյան ընկերություններին հետ վարժեցնելն էր (կամ շուկայից դուրս մղելը), ընկերություններ, որոնք դեմպինգով էին զբաղվում ուրիշի փողերով և վնաս հասցնում մյուս բոլոր արդյունահանողներին ։ Որոշակի առումով «հետ վարժեցնել» չստացվեց, սակայն «վերացնելու» տարբերակի հետ կապված, ընդ որում ամենաուղիղ, ֆիզիկական առումով, ամեն ինչ դեռ այդքան էլ վատ չի ընթանում։ Ինչպես հայտնում է Houston Chronicle Տեխասի գլխավոր թերթը, «նավթահորերի մեծ անջատումը Տեխասում սկսվել է»։

Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի

Ընդ որում, պրակտիկան արդեն ցույց է տալիս, որ եթե ընթացիկ ճգնաժամը բավարար չլինի, շուկան կարող է կրկնել թերթաքարային ընկերությունների դեմքին իր «հաջողված» հարվածը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ դեռ մեկ ամիս առաջ պահեստային ամրության մասին արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Ամերիկյան թերթաքարը, հավանաբար, մի փոքր «շունչ կքաշի» հեղափոխություններից և շուկա կվերադառնա այն ժամանակ, երբ կարձանագրվեն բոլորովին այլ, մյուս բոլոր արդյունահանողների համար հաճելի գներ։

Լրահոս
0