Ապրիլի 26-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նշում է իր տարեդարձը։ Դժվար է հավատալ, բայց նա արդեն 50 տարեկան է։ Իր տարիքի համար տիկին Թրամփը պարզապես հիասքանչ տեսք ունի։ Sputnik Արմենիան առաջարկում է նրա ծննդյան օրվա առիթով վերհիշել առաջին տիկնոջ կարգավիճակում նրա տպավորիչ կերպարներից մի քանիսը։
Տիկին Թրամփի յուրաքանչյուր նոր կերպարը դառնում է քննարկումների թեմա ամբողջ աշխարհում։Առաջին տիկինն իր կարգավիճակին համապատասխան մշտապես հանդես է գալիս էլեգանտ հագուսոտվ։ Այդ ամենի հետ մեկտեղ ԱՄՆ առաջին տիկինը չի խուսափում վառ գույներից, նաև հմտորեն զուգակցում է տարբեր ոճեր։
Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից
Մելանյա Թրամփը (Քնավս) ծնվել է 1970 թվականի ապրիլի 26-ին սլովենական Նովո Մեստո քաղաքում։ Մելանյան տիրապետում է սլովեներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և սերբոխորվաթերեն լեզուներին։ Ամուսնությունից առաջ նա ֆոտոմոդել էր։
2005 թվականին նա ամուսնացավ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 2006 թ.-ին Մելանյան ԱՄՆ քաղաքացիություն ստացավ։ 2006թ.-ի մարտի 20-ին ծնվեց նրանց որդին՝ Բերոն Ուիլյամ Թրամփը։