ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6361 նոր դեպք: Երկրում ընդհանուր առմամբ 80 949 վարակակիր կա արդեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում` 2971, Մոսկվայի շրջանում` 576, Նիժնի Նովգորոդի շրջանում` 153, Սանկտ-Պետերբուրգում` 151 և Մուրմանսկի շրջանում` 105 դեպք: Վարակվածներից 2920-ը առանց ախտանիշների են, նրանք վարակվել են շփման հետևանքով: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ:
Ռուսաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ 747 մարդ է մահացել, 6767-ը` առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Իսկ ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ–ները, հարևան Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք`վարակման դեպքերի թիվը հասցնելով 485-ի, գրանցվել է նաև կորոնավիրուսից մահվան 1 դեպք:
Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի
Ապրիլի 26-ի դրությամբ երկրում վարակվածների թիվը կազմում է 485, մահացածների թիվը` 6, վարակվածներից 139-ը առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան
Ապրիլի 26–ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ է հայտարարել մարտի 11-ին և հորդորել երկրներին միավորվել դրա դեմ պայքարում: