00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան

© Sputnik / Aram NersesyanСамолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту "Звартноц" (30 декабря 2019). Ереван
Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս թռիչքով Հայաստան կարող են գալ նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Կիև-Երևան չարտերային չվերթով 150 ՀՀ քաղաքացի կվերադառնան հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան պաշտոնական էջը, թռիչքը կկայանա ապրիլի 28–ին, կեսօրից հետո։

Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերության հատուկ չվերթով Իրաքից Հայաստան կվերադառնան ՀՀ 21 քաղաքացի

Հաղորդվում է, որ երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերվել ուկրաինական SkyUp ընկերության հետ։ Ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին կազմակերպվող Կիև-Երևան չարտերային թռիչքի ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ այս թռիչքով Հայաստան կարող են գալ միայն ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց  ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նրանք ներկայացնեն ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

«Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի խնդրում ենք Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ armconsulateukraine@mfa.am) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ armgenconsulateodessa@mfa.am)։»,- նշված է հայտարարության մեջ։

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746

Դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ–անոց պայուսակ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռի համար անհրաժեշտ է վճարել Կիևի միջազգային  «Բորիսպիլ» օդանավակայանում։

Թռիչքն իրականացվելու է  օդանավակայանի F տերմինալից։ Դեսպանությունը հորդորել է ուղևորներին օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն 2 ժամ առաջ։

Պարետը երկարացրել է ժամկետը. Մարալիկում ու Ձորակապում կշարունակի գործել հատուկ ռեժիմ

Հավելենք, որ այս թռիչքով Հայաստան ժամանող բոլոր ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից նրանց տեղափոխելու են մեկուսացման հատուկ վայրեր։

Լրահոս
0