https://arm.sputniknews.ru/20200426/ashxarhum-koronavirusov-varakvacneri-tivn-avelanume-22849768.html
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին. որ երկրներն են «առաջատար»
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին. որ երկրներն են «առաջատար»
Sputnik Արմենիա
Համավարակից ամենաշատը տուժել են Միացյալ Նահանգները և եվրոպական այն երկրները, որոնցում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշները։ 26.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-26T13:19+0400
2020-04-26T13:19+0400
2020-04-26T13:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2281/65/22816599_0:54:1025:630_1920x0_80_0_0_7e83cd27903d1044ef4ed7eee193f5ae.jpg
ամն
իտալիա
իսպանիա
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2281/65/22816599_56:0:967:683_1920x0_80_0_0_203aee419de978c5e66a35130f8e04f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ամն, իտալիա, իսպանիա, չինաստան, կորոնավիրուսը աշխարհում
աշխարհ, ամն, իտալիա, իսպանիա, չինաստան, կորոնավիրուսը աշխարհում
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին. որ երկրներն են «առաջատար»
13:19 26.04.2020 (Թարմացված է: 13:33 26.04.2020) Համավարակից ամենաշատը տուժել են Միացյալ Նահանգները և եվրոպական այն երկրները, որոնցում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշները։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնին։ Worldometer-ի թարմ տվյալներով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 2 923 783 դեպք։ Այս վիրուսից արդեն մահացել է 203 319 մարդ։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, հաջորդում են Իսպանիան և Իտալիան։
Միացյալ Նահանգներում արդեն վարակվել են 960 896 մարդ։ Երկրում համավարակի զոհերի թիվը 54 265 է։
COVID-19 -ը շարունակում է տարածվել եվրոպական երկրներում։ Իսպանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 223 759 անձանց մոտ, նրանցից 22 902 մահացել են։ Իտալիայում կորոնավիրուսով վարակված են 195 351 մարդ, զոհերի թիվը 26 384 է։
Չինաստանը, որտեղ առաջինն էր կորոնավիրուսի բռնկումն արձանագրվել, այս պահին վարակակիրների թվով 9-րդ տեղում է։ Կորոնավիրուս է հայտնաբերվել 82 827 բնակչի մոտ, մահացել են 4 632 -ը։
Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746
Հիշեցնենք՝ Առողջության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11 -ին հայտարարեց COVID-19 համավարակի մասին։ Աշխարհի բազմաթիվ երկրներ դադարեցրեցին օդային հաղորդակցությունը։
Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան