00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իշխանյան. «Քաղաքացու օրվա ամրագրումն ավելի շատ ամբոխահաճո որոշում էր» 

© Sputnik / Andranik GhazaryanПредседатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян
Председатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին և իր դիտարկումները ներկայացրել այդ առթիվ։ 

 

Իշխանյան. «Քաղաքացու օրվա ամրագրումն ավելի շատ ամբոխահաճո որոշում էր»

Դեռևս նախորդ տարի կառավարությունը հավանություն տվեց ««Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, ամրագրելով Քաղաքացու օրը, որն ըստ օրենքի՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված` Քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:

Никол Пашинян на празднике день гражданина в Ереване - Sputnik Արմենիա
Քաղաքացու օրն է. միջոցառումներ նախատեսված չեն

Դպրոցների տնօրենները վիրավորված են. ինչո՞ւ չեն մասնակցել Քաղաքացու օրվա միջոցառումներին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով` իշխանության եկած քաղաքական ուժն իր իշխանության գալու օրը դարձնում է տոն` անունը դնելով Քաղաքացու օր, ինչն անընդունելի է։ Իրավապաշտպանը համեմատություն է անում` վկայակոչելով նոյեմբերի 29-ը, որը նշում էին կոմունիստները։ 

«Եթե ավելի լայն մոտենանք հարցին և ընդունենք, որ իսկապես Քաղաքացու օրն է, և քաղաքացին է ձևավորում իշխանությունը, ապա այդ օրը կարելի էր սկզբունքորեն դարձնել տոն, եթե ընտրություններով փոխված հաջորդ իշխանությունը նույնպես գնահատեր այդ տոնը, ինչի շնորհիվ նաև իրենք են գալիս իշխանության։ Այդ դեպքում տոնն իսկապես կունենար իմաստ»,– նշում է իրավապաշտպանը։ 

Ավետիք Իշխանյանն առհասարակ Քաղաքացու օր ասելով` նկատի ունի նաև այն հանգամանքը, թե ինչ նշանակություն ունի «քաղաքացի» եզրույթը։ Ըստ նրա` ժողովրդավարության պարագայում գործում է պարզունակ սկզբունքը, այն է` մեծամասնությունը հենց քաղաքացին է։ 

«Եթե հարցի իրավական հիմքը թողնենք մի կողմ, ապա քաղաքացին լայն իմաստով նա է, ով ունի քննադատական մտածելակերպ և հաճախ դեմ է գնում ոչ միայն իշխանությունների որոշումներին, այլև հակադրվում է մեծամասնության կարծիքին։ Այսինքն` խոսքը հոսանքին հակառակ գնացողների մասին է»,– նշում է իրավապաշտպանը։ 

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Քաղաքացու օրվա ամրագրումն ավելի շատ ամբոխահաճո որոշում էր։ Հակադարձելով նրանց, ովքեր նույնականացնում են Քաղաքացու օրը Սահմանադրության օրվա հետ` իրավապաշտպանը նշում է, որ չի ընդունում նաև Հուլիսի 5-ը, որովհետև նրա համոզմամբ` 1995թ.–ի այդ օրն արձանագրվել է հայաստանյան նորագույն պատմության մեջ կեղծիքի առաջին օրը։ 

«Կեղծվեցին ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ այդ առթիվ անցկացված ընտրությունները։ Էլ չեմ խոսում Սահմանադրության բնույթի մասին։ Այդ օրն էլ այն ժամանակվա իշխանություններն ամրագրեցին օրացույցի մեջ»– ասում է իրավապաշտպանը։ 

Ավետիք Իշխանյանի փոխանցմամբ` մի դեպքում հաստատվեց համընդհանուր կեղծիքի օրը, մյուս դեպքում` քաղաքական ուժն ամրագրեց իր իշխանության գալու օրը։

Միլիոնանոց հրավառություն. ինչի՞ վրա է ծախսվել Քաղաքացու օրվա 124 մլն դրամը

Լրահոս
0