ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի ձայնային տվյալների շնորհիվ ֆրանսիական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակչում է հայտնվել։
Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտի փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ մարզիչը՝ Պասկալ Օբիսպրոն, կընտրի ընդամենը 3 մասնակցի։ Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան` ով կանցնի նոկաուտի փորձությունը, և ով կերգի «Palais des Sports»-ում` պատասխանը կիմանանք այսօր` ժամը 21-ին, TF1 հեռուստաալիքով:
Իլին Փափազյանը ցնցել է բուլղարական «Ձայնը» նախագծի հանդիսատեսին. տեսանյութ
Նշենք, որ Հակոբն իր կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպիրոնին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների ցանկում։
Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում է փոքրիկ համերգներ։
Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում