00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը Հայոց ցեղասպանության դրդապատճառներն է ներկայացրել Nouvelles d’Arménie ամսագրին

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн
Президент Армении Армен Саркисян почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը: Այսպես է պատասխանել ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագրի` Հայոց ցեղասպանության մասին հարցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ованнес Туманян - Sputnik Արմենիա
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում

«Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը և նշանավոր անհատներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, և պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արևմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեր հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի և գույքի անձեռնմխելիությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ Համիդին»,–ասել է նախագահը:

Նա հիշել է, որ ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, չկարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված և իրականացված ցեղասպանության: «Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ Երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ»,–ասել է Սարգսյանը:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նա նշել է, որ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդներին և սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ:

Կենտրոնանալ ցեղասպանության պատճառների և հետևանքների վրա` ՀՀ նախագահը ֆրանսիացի ընթերցողների համար առանձնացրել է դրա պատճառներից մի քանիսը:

Премьер-министр Канады Джастин Трюдо посетил мемориальный комплекс Цицернакаберд (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը

Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցը» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախության, ինչը օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից և Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության Եվրոպական և Միջինարևելյան հատվածներում:

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետև՝ հանրապետական Թուրքիան, որովհետև Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս և Միջինասիական երկրներ:

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաև ժամանակի գերտերությունները՝ այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սև ծով ելքով:

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Հայաստանի և հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաև 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի և Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տևական վեճի և կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր:

Президент Дональд Трамп в Овальном кабинете в Белом доме (13 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի և Միջին Ասիայի ընդարձակ և հարուստ տարածքները:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար:

Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

Պատասխանելով հարցին, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, Սարգսյանն ասել է, որ դա բոլորովին էլ այդպես չէ, և ամենից լավ դա գիտեին թուրքերը:

Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում

«Դեռևս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչև պետականության վերականգնման ծրագիր և սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռևս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի և ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում և Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր»,–ասել է ՀՀ նախագահը:

Третий президент Армении Серж Саргсян в мемориальном комплексе Цицернакаберд почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին

Նա նշել, որ հայերը, որպես պետականության ավանդներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաև Արևելքից Արևմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական և վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում:

Ապագա երկրի ներքին և արտաքին անդորրությունը պահպանելու համար հայերն ունեին նաև Բալկանյան և Կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ և կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները:

Առկա էր նաև բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում և Կովկասում զգալի թիվ էին կազմում և համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից նույնիսկ ոմանց գերազանցում էին:

Ներկայացնելով այս ամենը` ՀՀ նախագանը ընդգծել է, որ  Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալներն ինքնուրույն պետություն ձևավորելու համար։ 

Ամբողջական հարցազրույցն` այստեղ։

Լրահոս
0