00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
13:07
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
13:09
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում

© Photo : Hovhannes Toumanian MuseumОваннес Туманян
Ованнес Туманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1915–ին Թումանյանը զբաղվում էր որբերի ու գաղթականների խնամքի հարցերով, օգնում էր հիվանդանոց հիմնել նրանց համար, որդեգրման հարցերն էր լուծում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. «Գիշերները բաց օդի մեջ կքնանամ և առանց անկողնի։ Խնդրում եմ տրամադրել զույգ ոտնաման, մեկ տաբատ և մեկ վերարկու, 2 զույգ ճերմակեղեն»։ Սա 1915թ.–ին բանաստեղծ Հովհաննես Թումանյանին ուղղված բազմաթիվ նամակ–խնդրագրերից մեկն է։

© provided by Tumanyan House Museum Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում - Sputnik Արմենիա
Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին

Հայոց ցեղասպանության օրերին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ստանձնել էր գաղթականներին և որբերին օթևանով ու սնունդով ապահովելու գործը։ Հենց Թումանյանի շնորհիվ է բացվում 5 հիվանդանոց` 500 մահճակալով և որբանոց` 3000 երեխայի համար: Հայ գաղթականներն ու որբերը Թումանյանին անվանում էին «մեծ բանաստեղծ հայրիկ»:

© Photo : provided by Tumanyan House Museum Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում - Sputnik Արմենիա
Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին

Թումանյանի` որբերին ու գաղթականներին օգնելու մասին բոլորը գիտեին, շատերն էին նրան նամակով դիմում աջակցության համար։ Հովհաննես Թումանյանի թանգարանում այսօր պահպանված են մեծ գրողին ուղղված խնդրագրերը։ Դրանք բավական ազդեցիկ ու հուզիչ են, քանի որ Թումանյանից շատերը խնդրում էին առաջին անհրաժեշտության իրեր` հագուստ, կոշիկ, անկողին, սպասք, ինչպես նաև գիշերելու տեղ։ 

© Photo : provided by Tumanyan House Museum Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում - Sputnik Արմենիա
Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին

Այդ օրերին Թումանյանին էին ուղարկում նաև որբերի թաղման համար անհրաժեշտ ծախսերը, քանի որ նա նաև այդ գործն էր իր վրա վերցրել։

Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

Գրողն այդ տարիներին ոչ միայն տասնյակ հազարավոր գաղթականների, որբերի խնամքով է զբաղվել, այլ նաև նրանց հետագա ուղու մասին մտածել։ Որպես Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնադիր–նախագահ` նա հանդես է եկել առաջարկով, որ ընկերությունը որդեգրման պրոցես սկսի։ Նրա շնորհիվ շատերն են ընտանիքում հայտնվել։

© Photo : provided by Tumanyan House Museum Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին
Ոտնաման, տաբատ, վերարկու. «մեծ բանաստեղծ հայրիկ» Թումանյանին որբերը խնդրագրեր էին գրում - Sputnik Արմենիա
Հայ գաղթականների խնդրագրերն ուղղված Հովհաննես Թումանյանին

Բացի այդ, 1915 թվականի գարնանը Թումանյանը ձեռնամուխ է լինում նաև մանկապատանեկան հայրենագիտական խաղեր ստեղծելուն: Այդ մասին բանաստեղծն իր նամակներից մեկում գրում է. «…Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների, ես էլ էս բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»: Թումանյանն այդպիսով 10 սեղանի խաղ էր ստեղծել։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

Նյութերը Sputnik Արմենիային է տրամադրել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Լրահոս
0